Կատվազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվազգիներ
Կատվազգիներ
Երիտասարդ ընձառյուծ (Panthera pardus)
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Կաթնասուններ
Կարգ: Գիշատիչներ
Ենթակարգ: Կատվանմաններ
Ընտանիք: Կատվազգիներ
Լատիներեն անվանում
Felinae Fischer-Waldheim, 1817
Ենթաընտանիք

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180580
NCBI 9681
HansomeLion 002.jpg

Կատվազգիներ (Felidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է 36, ՀՀ-ում` 6 տեսակ` եղեգնակատու, լուսան, հովազ, տափաստանային կատու, անտառային կատու և տնային կատու։

Մարմինը բարեկազմ է, ոտքերը` համեմատաբար երկար, մատնագնաց, առջևինները` հնգամատ, հետինները` քառամատ։ Ճանկերը ներքաշվող մագիլներով են, խոշոր, կեռված։ Բնորոշ գիշատիչներ են. մեծ մասի ժանիքները լավ զարգացած են, աղորիքները սուր կատարներով են։ Մազածածկը կարճ է։ Ունեն լավ զարգացած տեսողություն և լսողություն։ Գլուխը կլորավուն է, պոչը` երկար։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայաստանի բնաշխարհ, Երևան, ՀՀՀ, 2006, էջ 425։
Vista-kmixdocked.png
Այս հոդվածը կարող եք նաև լսել՝ սեղմելով կողքի կոճակը։ Աուդիո ֆայլի ստեղծումից հետո հոդվածը կարող է փոփոխված լինել, ուստի հոդվածի տեքստը և ձայնագրությունը կարող են տարբերվել։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով