Վռամ Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վռամ Ե արծաթե դրամը

Վռամ Ե (պարսկ.՝ بهرام گور, պատմության մեջ նաև հայտնի է որպես Վահրամ Գուր) — Սասանյան Պարսկաստանի արքա 420/421թթ-ից առ 439թ: Հազկերտ Ա և Շուշանդուխտի որդի: Պարսկաստան է կանչել և գահընկեց արել Հայոց Արշակունյաց վերջին թագավոր` Արտաշես Գ-ին, ինչպես նաև Սահակ Պարթև կաթողիկոսին, որ չէր համաձայնել գործակցել հայոց նախարարների հետ` պարսից արքունիքի առջև Հայոց թագավորի դեմ բողոքելու: