Ապշերոնյան թերակղզի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապշերոնյան թերակղզի (ադրբեջաներեն` Abşeron yarımadası) - Գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին, Ադրբեջանում։ Երկարությունը մինչև 60 կմ, լայնությունը մինչև 30 կմ։ Բարձրությունը մինչև 165 մ։ Հարավային ափին է գտնվում Բաքու քաղաքը։
Անվանումն առաջացել է պարսկերեն աբ «ջուր» և շորան «փոքր ինչ աղի» բառերից (նկատի է առնվել այստեղ եղած հանքային աղբյուրները)։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 35.