Գոբուստան արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Գոբուստան
Գոբուստան արգելանոց
Qobustan*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Qobustan.jpg
արգելանոցի մուտքը
Երկիր {{{2}}} Ադրբեջան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii
Հղում 1076
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2007  (31-րդ նստաշրջան)


* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման

Գոբուստանը (ադրբ. Qobustan) հնագիտական արգելանոց է ժամանակակից Ադրբեջանի տարածքում, Բաքվի մոտ: Գտնվում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավ-արևելյան փեշի և Կասպից ծովի մեջ տեղի դաշտավայրում:

Էթիմոլոգիա [խմբագրել]

Գոբուստան թարգմանվում է որպես «հեղեղատներ երկիր», որը ծագում է «գուբու» — փոս, հեղեղատ և ստան — երկրամաս, երկոր:

Ժայռանկարներ [խմբագրել]

Ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդագի, Շոնղարդագի և Շիհգայի լեռներում կենտրոնացված են վկայումներ այս տարածքի քարե և հաջորդող ժամանակաշրջանների բնակիչների մասին՝ ժայռանկարներ, մարդու կայան, տապանաքարեր և այլն: Գոբուստանում հաճախ են հանդիպվում տղամարդու և կնոչ նկարները: Տղամարդիկ այդ նկար ներին պատկերացված են որսորդների շորերով, աղեղով և նետով: Դրանք ունեն բարձր հասակ ու ատլետիկ մարմին: Գոբուստանում ժայռապատկերներում կարելի է նաև հանդիպել կենդանիների պատկերներին, որոնք ապրում էին այստեղ վերջին 25 հազար տարիներին՝ ջեյրաններ, վայրի այծեր, եղնիկներ, վայրի խոզեր, ձիեր, առյուծներ և այլն: Ժայռերին նույնպես կարելի է հանդիպել թռչունների, ձկներ, օձերի, մողեսների և բազմաթիվ միջատկերնի նկարներ:

Տես նաև [խմբագրել]