Ջումա մզկիթ (Շամախի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջումա մզկիթ
ադրբ.՝ Cümə Məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքՇամախի
Հիմնվել է743
Կառուցման սկիզբ743-744
Ճյուղ/ավանդույթԻսլամ
Կարգավիճակգործող
ՀիմնադիրՄեսլեմե իբն Աբդուլմալիք
Ճարտարապետություն
ՃարտարապետԶիվեր բեկ Ահմեդբեկով և Józef Plośko?
ՈճՇիրվան-Աբշերոնի դպրոց
Քարտեզ
Քարտեզ

Ջումա մզկիթ (ադրբ.՝ Cümə Məscidi), 8-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Շամախիում։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ամենահին մզկիթն է[1]։ Իսկ Կովկասում և Մերձավոր Արևելքում ամենահին մզկիթը, Դերբենտի Ջումա մզկիթից հետո[2][3]։

Մզկիթը գրանցվել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից `որպես հանրապետական նշանակության պատմական և մշակութային հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամախի-Ջումա մզկիթ. Գրիգորի Գագարին (նկարիչ)

Մզկիթը կառուցվել է 743-744 թվականներին՝ Արաբական տիրապետության ժամանակ[4]։ Ներկա մզկիթը կառուցվել է արաբական ժամանակաշրջանի հնագույն մզկիթի տեղում[5]։ Շամախիի Ջումա մզկիթը պատկանում է Շիրվան-Ապշերոնի ճարտարապետական դպրոցին։ Մզկիթը կառուցված է Խորասանի կառավարիչ Աբու-Մուսլիմի իշխանության ժամանակաշրջանում։

Շամախի-Ջումա մզկիթ. 1909, Իոսիֆ Պլոշկոյի պլանը

1902 թվականի երկրաշարժը լուրջ վնաս հասցրեց Շամախիին։ Երկրաշարժի ժամանակ մզկիթը վնասվել է։ Ջումա մզկիթի առաջին վերակառուցումը սկսվեց 12-րդ դարի վերջին։ Մզկիթի երկրորդ վերակառուցումը տեղի ունեցավ 17-րդ դարում, Սեֆյանների դարաշրջանում։ 1859 թվականի երկրաշարժի ժամանակ մզկիթը վնասվել է։ Մզկիթի վերակառուցումն իրականացվել է Գասիմ բեկ Հաջիբաբաբեկովի կողմից 1860 թվականին։ 1909 թվականին մզկիթը ամբողջությամբ վերակառուցվել է հայտնի ճարտարապետ Իոսիֆ Պլոշկոյի կողմից։

2009 թվականի դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Շամախի Ջումա մզկիթը» վերականգնելու հրամանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Azerbaijan // The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture / Edited by Jonathan M. Bloom and Sheila Blair. — Oxford University Press, 2009. — Т. II. — С. 237. — ISBN 9780195309911.
  2. Мурадов В. Г. Градостроительство Азербайджана XIII-XVI вв. — Б.: Элм, 1984. — С. 94. — 127 с.
  3. Исмаилов Э. Э. Персидские принцы из дома Каджаров в Российской империи. — М.: Старая Басманная, 2009. — С. 224. — 593 с.
  4. Мамед-заде К. М. Строительное искусство Азербайджана (с древнейших времён до XIX века) / Научный редактор aкадемик АН Азерб. ССР А. В. Саламзаде. — Баку: Элм, 1983.
  5. Мамед-заде К. М. Строительное искусство Азербайджана (с древнейших времён до XIX века) / Научный редактор aкадемик АН Азерб. ССР А. В. Саламзаде. — Баку: Элм, 1983.