Կարաչայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարաչայներ, (ինքնանվանումը՝ կարաչայլներ), ժողովուրդ։ Ապրում են Կարաչայ-Չերքեզական ԻՄ-ում։ Թիվը՝ 113 հազար։ Խոսում են կարաչայա-բալկարերեն։ Ազգության ձևավորմանը մասնակցել են տեղացի լեռնական ցեղերը, ալանները, Բուլղարները, ղփչաղները։ Նրա մեջ մինչև XIX-րդ դարի կեսը պահպանվել են ֆեոդալա-նահապետական հարաբերությունները։ Կարաչայնացիները անցյալում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ։ Սովետական իշխանության տարիներին զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ստեղծվել է գիր։ 1943 թվականի վերջին, 1944 թվականի սկզբին, խախտելով սոցիալիստական օրինականությունը, այն տարաբնակեցրին Ղազախստանի և Միջին Ասիայի տարբեր շրջաններում։ ԽՍՀՄ Գերագույն սովետի 1957 թվականի հունվարի 9-ի հրամանով վերականգնվեց նրա ինքնավարությունը և համարյա բոլոր կարաչայները վերադարձան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png