Էջմիածնի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էջմիածնի գավառ
Эчмиадзинский уезд

Զինանշան

Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է26 համայնք
ՎարչկենտրոնՎաղարշապատ
Խոշորագույն քաղաքՎաղարշապատ
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)124 237
Ազգային կազմՀայեր (մոտ 63 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,858
Հիմնադրված է1849 թ.
Պատմական շրջան(ներ)Արագածոտն, Ոստան

Էջմիածնի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1849 թվականին՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Վաղարշապատ քաղաքն էր։

Էջմիածնի գավառը հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Ալեքսանդրապոլի, արևելքից՝ Նոր Բայազետի ու Երևանի, հարավից՝ Սուրմալուի գավառներին։ Արևմուտքում՝ Ախուրյան գետի երկայնքով, անցնում էր սահմանը Օսմանյան կայսրության, իսկ 1878 թվականից սկսած՝ Կարսի մարզի հետ։

Ներառել է հիմնականում ժամանակակից Արմավիրի մարզը, ինչպես նաև՝ Արագածոտնի մարզ (բացի Արագածի շրջանից) ու Կոտայքի մարզի Նաիրիի շրջանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական վարչաքաղաքական տեքստերում հայտնի էր որպես «Էջմիածնի գավառ», որը գալիս էր հայ առաքելական եկեղեցու գլխավոր՝ Էջմիածնի մայր տաճարի անունից։ Այնինչ բուն քաղաքը, որում գտնվում էր մայր տաճարը, կոչվում էր Վաղարշապատ, և մինչև 1945 թվականը պահպանել էր այդ անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1849 թվականին։ Նախկինում, Սուրմալուի և Նոր Բայազետի գավառների հետ միասին մտել է Երևանի խանության (1747-1827), ապա՝ Երևանի գավառի կազմում։ Վերջինս ռուսական տիրապետության շրջանում ենթարկվել է Հայկական մարզի (1828-1840), ապա՝ Վրացա-Իմերեթական նահանգի (1840-1846), Թիֆլիսի նահանգի (1846-1849) վարչությանը։ Պարսկական տիրապետության շրջանում Էջմիածնի գավառի տարածքում ձևավորվել էին Ապարանի, Արմավիրի (Սարդարապատ), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի մահալները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ 1930 թվականին լուծարվել է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 124 237 մարդ էր, որի մոտ 63 տոկոսը հայեր էին (77572 մարդ), ավելի քան 35 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (35999 մարդ)[2]։ Բուն քաղաքի բնակչությունը 1897 թվականին հասել էր 5,267 մարդու, որից հայեր էին 4996-ը (94.9 %)[3]։ Բնակչությունը կենտրոնացած է հիմնականում Արարատյան դաշտի գյուղերում, մասամբ նաև՝ Աշտարակի շրջակայքում[4]։

1926 թվականին գավառի բնակչությունը կազմել է 114 505 մարդ[5]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 26 գյուղական համայնքի[6]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Эчмиадзинский уезд
  2. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Эчмиадзинский уезд, весь
  3. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. село Вагаршапат
  4. Эчмиадзинский уезд // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  5. Всесоюзная перепись населения 1926 г. Эчмиадзинский уезд
  6. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։