Արտիմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արտիմետ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎարդան Միրզախանյան
Այլ անվանումներԱթարբեկյան, Ալիբեկլու
Մակերես6.33 կմ²
ԲԾՄ860 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1704[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարտիմետցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1110[3]
Արտիմետ (Հայաստան)##
Արտիմետ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Արտիմետ (մինչև 1946 թ.` Ալիբեկլու, 1946-1991 թթ։` Աթարբեկյան), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 1 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը վերանվանվել է Աթարբեկյան 1946 թ. ապրիլի 4-ին[4], Արտիմետ` 1991 թ. օգոստոսի 8-ին[5]։

Գյուղը նախկինում Ալիբեգլի անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արտիմետի մշտական բնակչությունը կազմել է 1704, առկա բնակչությունը՝ 1522 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Իգդիրից, Վանից 1915-20 թթ., Իրանից 1946 թ., Սիսիանից, Աշտարակից, Ապարանից և Սպիտակից[4]։

Արտիմետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1914 1919 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 129 476[7] 642 720 840 558 518 758 1161 1234 1619 1638 1704[1]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Երևանից 28 կմ, մարզկենտրոնից 31 կմ, ՀՀ պետական սահմանից 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 850-860 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (1876 թ.), խաչքարերի խումբ (12-13դդ.), խաչքար (1962 թ.), գյուղում ապրում է մոտ 900 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի զբաղեցրած տարածքը 629.9 հա, որից՝ 348.8 հա վարելահողեր, 9.8 հա այգիներ, 60.2 հա անտառ։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 51
  5. 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 1
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]