Աղավնատուն (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղավնատուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԳյուղապետԳնել Մաթևոսյան
Մակերես11,46 կմ²
ԲԾՄ925±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2840 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղավնատունցի
Ժամային գոտիUTC+4
Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աղավնատուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղավնատուն գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2840, առկա բնակչությունը՝ 2667 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։ Աղավնատան բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 186 476[4] 982 1024 1292 1700 2350 2296 3010[5] 3158 2840[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։

Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աննա եկեղեցի (Աղավնատուն, Արմավիր)

Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (X դար) և «Ծիրանավոր» (XIV դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` XIII դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան։ Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 547 — 916 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247