Գեղակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գեղակերտ
Սուրբ Հարություն եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՍերյոժա Առաքելյան
Այլ անվանումներՍամաղար
Մակերես6,58 կմ²
ԲԾՄ885 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2564[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1125[3]
Գեղակերտ (Հայաստան)##
Գեղակերտ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Գեղակերտ (նախկին անվանումը՝ Սամաղար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ 1946 թ. մայիսի 31-ին վերանվանվել է Գեղակերտ[4], 1991 թ. ապրիլի 3-ին` կրկին Սամաղար, 2004 թ. դեկտեմբերի 14-ին` կրկին Գեղակերտ[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Երևանից՝ 25 կմ, մարզկենտրոնից 20 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 16 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 885 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղակերտի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2564, առկա բնակչությունը՝ 2375 մարդ[1]։ 1831 թ. տվյալներով ունեցել է 320 հայ և 80 իսլամադավան բնակիչ, այնուհետ եղել գրեթե բացառապես հայաբնակ[6]։ Բնակիչների նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Խոյի շրջանի Սամաղար գյուղից, որոշ մասը` Մակուից[4]։

Գեղակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 400 685[6] 1180 1222 1211 1507 2570 2070 2367[7] 2458 2564[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 657,7 հեկտար, որից՝ 395 հեկտար վարելահողեր, 92,2 հեկտար այգիներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ Սուրբ Հարություն, 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշաղբյուր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղակերտն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ, մարզադպրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 821 — 1008 էջ։
  5. 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 484 — 804 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]