Մրգաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մրգաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիր,Խոյ համայնք
Վարչական ղեկավարՏիգրան Մանուկյան
Մակերես2.8 կմ²
ԲԾՄ900 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1155[1] մարդ (2022)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄրգաստանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (60) 888-999[2]
Փոստային ինդեքս1141[3]
Մրգաստան (Հայաստան)##
Մրգաստան (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Մրգաստան (նախկին անվանումը՝ Հաջիլար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս։ Վերանվանվել է Մրգաստան 1935 թ. հունվարի 3-ին[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 3 կմ, մարզկենտրոնից՝ 28 կմ։ Նախկինում ունեցել է Խոջիլար, Հաջիլար, Հաջիլեր անվանումները։

Գյուղից արևմուտք գտնվում է մի հին բնակատեղի, կան նաև միջնադարյան խաչքարեր։

Գյուղը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռներըն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -25։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24°-ից 26°, իսկ առավելագույնը՝ 42։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2022 թ. մարդահամարի արդյունքների՝ Մրգաստանի մշտական բնակչությունը կազմել է 1155, առկա բնակչությունը՝ 1012 մարդ[1]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[5]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին և 1915-1916 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մոկսի և Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[4]։ Մրգաստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011 2022
Բնակիչ 185 250[5] 385 292 435 548 824 844[7] 960 957[1] 1155

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (144.47 հա), բազմամյա տնկարկներ (7 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 16 և 44 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։

Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]