Ջրառատ (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրառատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ջրառատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ԲԾՄ835 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2981 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ջրառատ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Ջրառատ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Ջրառատ (նախկին անվանումը՝ Վերին Ղարխուն), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից 8-9 կմ հարավ՝ Մեծամոր գետի աջափնյակում։ Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիրից կազմում է 37 կմ, բարձրությունը ծովի մակարդակից՝ 835 մ։

Համայնքը սահմանակից է Արաքս, Լուսագյուղ, Մեծամոր, Ջրարբի, Ապագա, Երասխահուն գյուղերին ներկայումս՝ համայնքներին։ Համայնքի մակերեսը է 1102.0 հա է, բնակչության թիվը 3172, բնակչության կազմված է հայերից և եզդիներից, տնային տնտեսությունների թիվը 712-ն է։ Կրթական հաստատությունները՝ միջնակարգ դպրոց, «Ջրառատ» մանկապարտեզ։

Մշակութային հաստատություններ- մշակույթի տուն, մարզական հաստատություններ Արմֆայտինգ ֆեդերացիայի հիմնած մարզական ակումբ։

Արտադրական ձեռնարկություններ ավազ, բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, իսկ Հոգևոր կառույցներ չկան

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, որն ունի կիսաանապատային և անապատային կլիմա, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 300-350 մմ։ Ջրառատ գյուղը օվկիանոսի մակերևույթից բարձր է 650-700 մետր։ Կլիման - ամռանը նկատվել է ստվերում +25 - + 30 , իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -8 - -10 աստիճան։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում։ Գյուղի բնակչության նախնիները 1915-1920թթ. ներգաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գավառից։ 

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողեր, կան պտղատու այգիներ։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 28 և 86 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Հողերը - Ջրառատ գյուղի հողերը կավաավազային են, որոնց մեջ հումուսային մասը պարունակում է 2 - 4 %, արհեստական պարարտացման ժամանակ լավ է աճում բուսաբանջարանոցային կուլտուրաներ, այգիներ, և պտղատու ծառեր՝ ծիրանենի, սալորենի, դեղձենի, թթենի, բազենի, տանձենի, խնձորենի, նույնիսկ աճում են մերձարևադարձային բույսերից թուղն ու նուռը։ Աճում է խաղողի բազմաթիվ տեսակներ։

Կան աղոտ հողակտորներ, որոնց վերափոխման համար կատարվել են բազմաթիվ փորձեր, այդ հողակտորներից մի մասն արդեն օգտագործում են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիները 1915-1920 թվականներին գաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գյուղերից։ Ջրառատի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Մինչև 1918 թիվը Ջրառատ գյուղում բնակվել են քիչ թվով թուրքեր, որոնք գյուղի արևմտյան մասում ունեցել են հողից  շինված փոքր տներ, առանց որևիցե ծառի և այգու։

Աղետալի է եղել  ստեղծագործ հայ ժողովրդի ճակատագիրը:Մկեը մյուսի հետևից մահ ու արհավիրք սփռելով Հայաստանի վրայով են անցել  հռոմեական ու պարսկական, բյուզանդական  ու արաբական, սելջուկ-մոնղոլական ու թուրք-օսմանական նվաճողները:Նրանք ավերակների ու մոխրակույտերի են վերածել մեր երկիրը, լռեցրել հայ շինականիդառն վաստակի մորմոքով, բայց և արևի խինդով տոգորված  երգը, խափանել լուսաշող մտքերի թռիչքը, ոչնչացրել մշակույթի անգնահատելի արժեքները։

 Անհավասար մարտերում մաքառելով իր հայրենիքի գոյության համար՝ հայ ժողովորդը միշտ էլ հառել է մոխրակույտերից և  ամոքելով վերքերը, շարունակել է իր ստեղծագործ աշխատանքը՝ աշխարհիս, որ հատվածում էլ, որ նա եղել է։

1914 թ. համաշխարհային պատերազմ.գաղթ, սով, համաճարակ:Այդ թվերին էլ 250-300 հազար հոգի գաղթվեցին, 50-60 հազար որբեր, որոնք ենթակա էին սովի  համաճարակների:Հայ ժողովրդի մի զանգվածը ենթակա էր մահացության և բարոյալքման։

1914 թ. համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը՝ հալածված թուրքերի կողմից, թողնելով իրենց շեն գյուղերը, քաղաքները, հողերը և տները, մեծ զրկանքներ կրելով թուրքերի կրակների սարսափների և հալածանքների տակ, ճանապարհի կեսերին թողնելով և վերջին հրաժեշտ տալով իրենց հիվանդ, թույլ զառամյալ հարազատներին, երեխաներին գաղթի դառը ճանապարհն են բռնել դեպի Երևան, Էջմիածին, Կովկասի տարբեր քաղաքներ և այլուր։

Գաղթի այդ դառը ճանապարհը բռնեց նաև  Սութմալա գավառի Ալետլու գյուղի հայերը՝թողնելով իրենց շեն գյուղը. տունն ու տեղը և ունեցվածքը։

1918-19 թվերին այդ գաղթված հայերից մի քանի տնտեսություն բնակություն են հաստատում Էջմիածնի շրջանի Վերին Ղարխունում բնակվող հայերը կանչում են իրենց բարեկամներին, այդ ժամանակ կազմում են մոտ 15-18 տնտեսություն, բոլորն էլ գաղթված բոլորն էլ ընտեսապես քայքայված, ապրելով գաղթի սարսափելի տպավորությունների տակ, կորցնելով  հարազատներին կսկիծով լցված  սրտերում ունենլով ազատության հույսը աչքները հասած դեպի հյուսիս դեպի ռուս ժողովուրդը։

Եվ իրոք պրոլետարական հեղափոխության հաղթանակը Ռուսաստանի ճնշված ժողովուրդների հետ միասին տառապանքից ազատեց նաև հայերին։

1920 թ, նոյեմբերի 29-ին Հայաստանի ապստամբ բանվորներն ու գյուղացիները կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ և հերոսական  Կարմիր բանակի օգնությամբ տապալեցին դածնակների ատելի լուծը,հաստատելով սովետական կարգեր։

Դա պատմական ամենախոշոր իրադարձությունն էր հայ ժողովրդի կյանքում, երբ նա ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ազատագրվեց դաշնակների ու  նրանց օտարերկրյա տերերի տիրապետությունից, բռնելով սոցիալիստական զարգացման ուղին։ Ծանր ու դժվար տարիներ էին։ Ծայր աստիճան քայքայվել էր ժողովրդական տնտեսությունը, իշխում էր ամենուրեք սովը, տարափոխիկ հիվանդությունները, անօթևան էին մնացել հազարավոր որբեր։

Հաստատելով Սովետական Կարգեր, Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ կործանման եզրին  հասած  տնտեսական ու կուլտուրական աշխատանքների վերականգմանը, որը տեղի էր ունենում  անասելի ծանր պայմաններում։ ՌԿ /բ/ կենտկոմը և սովետական կառավարությունը, անձամբ Վ.Ի. Լենինը հսկայական օգնություն  էին ցույց տալիս Հայսատանին, որի շնորհիվ հնարավոր դարձավ երկրի տնտեսության արագ վերականգմանը:Այդ վերականգման մի փոքրիկ մասը  բաժին ընկավ նաև  Ջրառատ  գյուղին։

Տարբեր տեղերից մշտական բնակություն հաստատելու համար Ջրառատ գյուղն են գալիս և մի քանի հայ տնտեսություններ՝ բնակվելով թուրքերի թողած հողածեն ցածր տներում /այդ մասըայժմս կոչվում է Հին գյուղ/: Այդտեղ այդ ժամանակ  բնակվելիս են եղել 15 տնտեսություն հայեր, որոնք եկել են Ղարաբաղից։ Մի քանի  տարի մնալով Ջրառատ գյուղում, սրանք մաս-մաս  տեղափոխվում են Երևան, Թբիլիսի և Ղարաբաղ։

1924-25 թվերին գալիս են մի քանի տնտեսություն Եզդիներ, որոնք նույնպես գաղթել են Իգդիրի շրջանի մոտակա գյուղերից։ Եզդիները սկզբում վարել են թափառաշրջիկ կյանք, այսուհետ սկսել են նստակյած կյանք վարել, նրանց հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը։ Ամռանը անասուններին յայլաներն էին տանում, իսկ ձմռանը ձմեռում էին գյուղերում։ Նրանց մեջ գրագետներ կարելի էր հաշվել մատների վրա։ Դեևս Իգդիրում եղած ժամանակ մոտակա գյուղերից մեկում եղել է դպրոց-պանսիոն, հավաքվելով այդ պանսիոնում սովորել են ռուսաց լեզվով մինչև 4-րդ դասարանը։ Այդ պանսիոնում է սովորել Իսան Յու Յուսուբը և երբ Ջրառատում՝ հին  գյուղում բացվում է եզդի երեխաների համար հատուկ դպրոց, ուր դասավանդվում էր եզդիների մայրենի լեզվով:Իսաև Յուսուբը դառնում է այդ դպրողցի հիմնադիրներից մեկը և դասավանդում  է ռուսաց լեզու, իսկ եզդիների լեզուն լատիներեն տառերով դասավանդել է մեկ ուրիշը, որը գալիս էր Էջմիածնից:Հին գյուղում կառուցում են մեկ սենյակից դպրոց։

Գյուղի կենտրոնական մասում  գտնվելիս է եղել Էջմիածին կայարանը, որի տերիտորիայում եղել են մեկ հարկանի բնակելի 3 շենք, որտեղ ապրել են կայարանի բանվոր-ծառայողները:Եղել է կայարանի շենքը իր սպասասրահով և 3-4 օժանդակ սենյակներով։ Բակում եղել է մետաղից պատրաստված վիշկա, մոտ 20 մետր բարձրությամբ, և ծանրոցների  բաժանմունքի շենք։

Կայարանից մոտ 300 մ հեռու դեպի արևմուտք եղել է քարաշեն տնակ, մեկ սենյակից բաղկացած, ուր ապրել է գծի բրիգադը։ Այս տերիտորիայում և կայարանում աճում էր մի քանի ուռենիներ։

Կայարանից դեպի արևմուտք 500 մ հեռու եղել է քարաշեն փոքր տուն, շատ փոքր լուսամուտներով, 2-3 բնակարանով, ուր ապրել է գշի վարդետը, իսկ մեծ սենյակում ապրել են գշի վարպետի հետ միասին բանվորները, որոնք թողնելով  իրենց ընտանիքները, եկել են տարբեր գյուղերից երկաթգծում աշխատելու, օրվա հացը վաստակելու համար, այդ սենյակը կոչվել է բանվորական հանրակացարան, ինչպես իրենք են ասում՝  կազարմա: Այս բոլոր շենքերը պատրաստված են եղել 1902-03 թվերին։

Կայարանը ունեցել է փոքրիկ կառամատույց   /պերոն/ և ջրի համար ավազան։ Կայարանի հյուսիսային մասում մոտ 100 մ հեռու եղել են հողից կառուցված  երկու տուն փոքր լուսամոըտներով, որը եղել է թեյարան և ճանապարհորդների համար գիշերելու վայր, /չայիանա/ , ուր սպասարկել են թուրքերը։

Գիշերող ճանապարհորդներին չի տրվել գիշերելու համար հարմարանքներ, այլ ուղղակի փայտից մի քանի թախտ և կեղտոտ բաղնիքներ, իսկ դրսում պահում էին անասունները։ Բնական է, որ մաքրության մասին խոսելու կարիք չկա, և որի պատճառով, անխուսափելի են եղել բազմաթիվ հիվանդություններ:Ուղևորների համար ոչիլը, լուն փայտոչիլը սովորական երևույթ են եղել։ Կայարանի շրջակայքում ինչպես և հարավային մասում բնակելի ուրիշ տներ չեն եղել, իսկ դարաբախ կոչվող թաղամասում եղել է 2 տուն։

Ինչպես ասեացինք բնակիչները հիմնականում բնակվել են հին գյուղում, այսուհետև 1927-28 թվերին Կայարանի շրջակայքում կառուցում են ճիմից և աղյուսից մեկ հարկանի տներ, ունենալով 2500 մ և ավելին տնամերձ հողոմաս։

Հայերի ճնշող մեծամասնությունը հին  գյուղից աստիճանաբար տեղափոխվում են կայարան, առաջին տեղափոխվողն եղել է Մաթևոս Մանուկյանը /Դարդոն/: Այժմս հին գյուղում նույնպես բնակվում են, այդ ժամանակ Դարաբաղում սկսում են կառուցել նույնպես հողից և ճիմից տներ:Քիչ ավելի ուշ կայարանի դիմաց կառուցում  են ցածր հողաշեն տներ, այդ  տերիտորիան կոչվում է Քույի Մահլա։ Գուցե այս է պատճառը, որ Վերին Ղարխուն /այժմս Ջրառատ/ գյուղը գտնվում է երկաթգծի երկարությամբ և տեղավորված է մեծ մասամբ գծի հյուսիսային կողմում։ 1967է. Տվյալներով գյուղում կա 414 տնտեսություն որից 33-ը եզդիներ են, ռուսներ կան 11 հոգի։

1946 թ. Հայրենադարձներից /իրանից/  հինգ տնտեսություն բնակեցնում են Ջրառատում, որոնց համար նախօրոք կառուցում են բնակարան իրենց հողամասով հաձնում նրանց, նրանք սկսեցին աշխատել կոլխոզում, կազմեցին ընտանիք և դարձան գյուղի բնակիչներ:1948 թվին 7 տնտեսություն ուղարկեցին Ալտայի երկրամաս, նրանք այնտեղ մի քանի տարի մնալուց հետո նորից վերադարձան գյուղ ետ ստացան իրենց տները և աշխատեցին կոլխոզում։

Տարի Բնակչություն
1831 885 մարդ [3]
1897 1193 մարդ [3]
1926 523 մարդ [3]
1939 535 մարդ [3]
1959 1539 մարդ [3]
1970 2527 մարդ [3]
1979 2818 մարդ [3]
1989 4300 մարդ [3]
2001 2808 մարդ [3]
2011 2981 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Կենդանական աշխարհը։ Դաշտերում կա կով, գոմշակով, ձին, ոչխարխարը, այծը, ճագարը, ավանակը։ Դաշտերում նկատվում են վայրի կենդանիներ՝աղվես, վայրի կատու, վայրի նապաստակ, նույնիսկ վարազ, կան բազմաթիվ տեսակի օձեր, լորդու և մողեսներ։ Կրծողներից՝ մկներ, առնետներ, դնգլամկներ։

 Թռչուններից պահում են՝ հավ, հնդկահավ, բադ, սագ, աղավնիներ։ Վայրի թռչուններից նկատվում են՝ արագիլ, սարյակ, ծիծեռնակ, կաչաղակ, ագռավ,ճնչղուկների տարբեր տեսակներ և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թ. Հայրենական Մեծ պատերազմին իր մասնակցությունն է ունենում նաև Ջրառատ գյուղը։ Պատերազմ են մեկնել  117   ջրառատցիներ, որոնցից  զոհվեցին 44-ը,տուն վերադարձան 73-ը  : Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը գյուղում կառուցվել է 1978-80-ական թվականներին, որի նախաձեռնողը եղել են գյուղխորհրդի նախագահ Գագիկ Ավագյանը, Ժորա Զաքարյանը։

Ջրառատ գյուղի աստիճանական զարգացմանը նպաստել է երկաթգիծը, որը շահագործման է հանձնվել դեռևս 1902թ-ին:Այն գործում է մինչև օրս։

 1947թ. սկսած գյուղը մեծ զարգացում է ապրել։ Անասնաբուժարանի շենքը կառուցվել է 1951թ., գլխավոր բժիշկ է աշխատել Բադալյանը, Գրիգորյան Անդրուշը։ 1962թ.կոլխոզի միջոցներոց գյուղում շահագործման է հանձնվել  բաղնիքը։

Գյուղը էլեկտրաֆիկացվել է։ Ողջ գյուղը ունենալով էլեկտրական հոսանք, մուտք է գործել նաև ռադիոն և հեռուստացույցը։

Մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ գյուղում գնակվել են Մեծ պատերազմի հերոսներ, որոնցից հատկապես աչքի են ընկել Հարություն Մկրտչյանը և Մարիամ Մարտիրոսյանը։

Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի 2-+րդ աստիճանի Կարմիր աստղի շքանշանակիր, 35 մեդալակիր, Հայրենական մեծ պատերազմի հերոս Հարություն Ռուբենի Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը ծնվել է 1922թ. Դեկտեմբերի 10-ին Ախուրյանի շժրջանի Ներքին Ղանլիջա /այժմ Վահրամաբերդ/ գյուղում։ 1942թ.-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ:Ծառայել է89-րդ  հայկական Թամանյան  դիվիզիայում:Հերոսի կոչում է ստացել 1944թ. Ղրիմի ազատագրման ժամանակ ցուցաբերած սխրագործության համար։ Զորացրվելուց հետո ամուսնացել է համակուրսեցի, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարիամ Մարտիրոսյանի հետ:Մահացել է 2002թ։

Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարիամ Պետրոսի Մարտիրոսյան

Մարիամ Մարտիրոսյանը ծնվել է 1925թ. Հունվարի 5-ին Թալինի շրջանի Ձիթհանքով գյուղում:Նա Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության  առաջին կին հերոսն է եղել:Ընտանիք կազմելով տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղ։ Երկար տարիներ ղեկավարել է Ջրառատ գյուղի գյուղսովետը, ապա նաև Մեծամոր գյուղի  կոլտնտեսությունը:Ամուսնացած է Հայրենական մեծ պատերազմի հերոս Հարություն Մկրտչյանի հետ , ունի  5 զավակ:Մահացել է 2003թ։

Գյուղում գործել է նաև ճաշարան, վարսավիրանոց, արհեստանոց, կապի բաժանմունք, ակումբ և գրադարան, որի շենքը կառուցվել է 1934թ. Կոլխոզի միջոցներով։

Զարգացման հետ համընթաց աշխուժություն է նկատվել գյուղի բոլոր բնագավառներում։

1988թ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցնցել է նաև Ջրառատ գյուղի ողջ բնակչությանը։ Ջրառատ գյուղ բնակվելու եկան մոտ 2100 մարդ, դպրոցում սովորել են մոտ 112 աշակերտ, մանկապարտեզ հաճախել 20 երեխա։

Արցախյան ազատամարտի տարիներին գյուղը ամասն չմնաց։ Շատ ջրառատցիներ սննդամթերք և հագուստ են ուղարկել պայքարող ազատամարտիկներին։

Գյուղի հայրենասերներից կազմվեցին ազատամարտիկների խմբեր, որոնց մեջ էին Թաթուլ Խաչատրյանը, Լևոն Երանոսյանը, Լեռնիկ Երանոսյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Միսակ Հովհաննիսյանը, Սուրեն Առաքելյանը, Գևորգ Մելքոնյանը, Կորյուն Սուքիասյանը,Ամալյա Հակոբյանը, Ալվինա Գևորգյանը և այլոք:Նրանցից շատերհ զոհվեցին հերոսաբար:Այդ հերոսներից էին Թաթուլ Խաչատրյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը:Թաթուլ Խաչատրյանը զոհվեց 1991թ. Նոյեմբերի 15-ին             Հադրութի շրջանում:Նրա անունով է կոչվում Ջրառատի միջնակարգ դպրոցը։

Մերօրյա հերոսներից է Լևոն Երանոսյանը:Նա ծնվել է 1964թ. Երասխահուն գյուղում/ այժմ ՀՀ Արմավիրի մարզում/: 1983-1985թթ. Նա ծառայել է խորհրդային բանակում։ 1990-94-ին Էջմիածնի կամավորական ջոկատի ազատամարտիկ; Մասնակցել է ՀՀ Արարատի/Երասխ/ , Գորիսի/ Տեղ. Խնձորեսկ, Շուռնուխ/, Նոյեմբերյանի /Ոսկեպար/, Ճամբարակի և ԼՂՀ Մարտակերտի/ Չլդրան, Վաղուհաս, Կիչան, Հարությունագոմեր/ Հադրութի /Ակնաղբյուր, Այգեստան/ Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ 1994-95թթ եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ։ 1995-97թթ. 54122 զորամասի հրամանատարի տեղակալ։ 1996թ. Ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները, 1997-2000թթ` 63853 զորամասի հրամանատար, 2000-2003թ. Առաջին բանակային կորպուսի հրամանատար, 2001թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2003-2012թթ. Զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։ 02.04.2012թ ՀՀ Նախագահի հրամագրով գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։

Պարգևատրվել է ԼՂՀ <<Մարտական Խաչ>> ǀ աստիճանի շքանշանով։ Ողջ գյուղը հպարտանում է , որ ունի մերօրյա այսպիսի հերոսներ։

1991թ. Ջրառատ գյուղը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ, որի ղեկավար ընտրվեց Գարեգին Հովհաննիսյանը։

2008թ. Վերակառուցվեց գյուղի մանկապարտեզը, 2009թ-ից սկսեց գործել երկաթգծի գետնանցումը։ Գյուղի տարածքում է գտնվում <<Որդան Կարմիրի>> արգելավայրը, որի հարևանությամբ գործել է գյուղմթերքների մեծածախ շուկա։

2016 թվականից Թ.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցին կից բացվեց նախակրթարան,ինչպես նաև ԿԱՊԿՈՒ երեխանների համար ժամեր դպրոցում, որը շատ գովելի փաստ է մեր համայնքի համար։

Պետք է նշել գյուղապետարանի այն աշխատակիցների անունները , ովքեր իրենց երկարամյա ,բարեխիղճ աշխատանքի շնորհիվ սիրվել համայնքի բնակիչների կողմից։

Մարինե Առաքելյան/աշխատակազմի քարտուղար/,Վարդան Խաչատրյան/գլխավոր հաշվապահ/, Սեդա Աբրահամյան/գանձապահ/, Լուսիկ Սարգսյան,/հավաքագրող/ Սեդրակ Խաչատրյան,/զինվ. գծով առաջատար մասնագետ/ Ռոզա Սարգսյան /առաջատար մասնագետ/, Սյուզաննա Ավետիսյան/առաջատար մասնագետ/:

Այսօր համայնքը ղեկավարում է Սամվել Գալստյանը, ով ևս անմասն չի մնում գյուղի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։

Համայնքապետարանում ներդրված նոր տեխնոլոգիաների հետ ունենք նոր աշխատակիցներ՝ Սյուզաննա Ավետիսյան, Ռոզա Սարգսյան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.