Լուսագյուղ (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Արմավիրի մարզի գյուղ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսագյուղ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Լուսագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ԳյուղապետՍարիբեկ Կարապետյան
Մակերես2.7 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1007[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլուսագյուղցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1131[3]
Լուսագյուղ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Լուսագյուղ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Լուսագյուղ (նախկին անվանումը՝ Ներքին Թուրքմենլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է 1007 մարդ (2001 թ)[1]։ Վերանվանվել է Լուսագյուղ 1935 թ. հունվարի 3-ին[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ անվանումները։ Լուսագյուղ է վերանվանվել 1935 թ-ին։ Գյուղը տեղադրված է Մեծամոր գետի աջ ափին՝ Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 835 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսագյուղի մշտական բնակչությունը կազմել է 1007, առկա բնակչությունը՝ 957 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել է Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Բահարլու գյուղոց 1915-1920 թթ[4]։

Լուսագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1926 1939 1959 1979 2001 2011 2020
Բնակիչ 128 192 331 576 930 1007[1] 1001

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 27%, աշխատունակներ՝ 63%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 162 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (86 հա), կան պտղատու (6 հա) և խաղողի այգիներ (9 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով համապատասխանաբար 38 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 607 — 992 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 93» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]