Եղեգնակատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեգնակատու
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Կաթնասուններ
Կարգ: Գիշատիչներ
Ընտանիք: Կատվազգիներ
Ցեղ: Ֆելիս
Տեսակ: Եղեգնակատու
Լատիներեն անվանում
Felis chaus
Բնապահպանական կարգավիճակը

Քիչ վտանգված

Status iucn3.1 LC.svg
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183802
NCBI 61376
Rohrkatze-6218.jpg

Եղեգնակատու (Felis chaus) — կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։

ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Բույնը կառուցում են թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները։

Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը` 21-31 սմ, կենդանի զանգվածը` մինչև 12 կգ։ Վայրի կատուներից ամենամեծն է։ Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրոգույն է, բերանի շուրջը, ծնոտի ու կոկորդի շրջանը` սպիտակավուն։ Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը` սև, վրձնաձև մազափնջով։ Ոտքերը երար են։ Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն` կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուսական կերով։

Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։

Հղիությունը տևում է 60 օր։ Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից։ Մազափոխվում է տարին 2 անգամ` փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին։ Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին` նաև ցերեկը։

Մորթին սակավարժեք է։ Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայաստանի բնաշխարհ, Երևան, ՀՀՀ, 2006, էջ 389։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով