Ավազային Մեծ անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ Ավազային անապատից)
Ավազային Մեծ անապատ
Տեսականապատ և bioregion?
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԱրևմտյան Ավստրալիա[1] և Հյուսիսային տարածք
ԲԾՄ289 մետր
Մակերես284 993 կմ²
Մասն էGreat Sandy-Tanami desert?
Քարտեզ
Քարտեզ

Ավազային Մեծ անապատ[2] (անգլ.՝ Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև[3][4]։ Տարածությունը 360 հզ. կմ² է, միջին բարձր, հարավում՝ 700 - 500 մ է, հյուսիսում՝ 300 մ է։ Գերակշռող կավա-աղուտային հարթավայրերը բաժանված են 10 - 12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտեմբեր–փետրվար) միջին ջերմաստիճանը 35 °C է, ձմռանը՝ 20 °C–ից 15 °C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Большая Песчаная пустыня // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  3. Environment Australia. «Revision of the Interim Biogeographic Regionalisation for Australia (IBRA) and Development of Version 5.1 - Summary Report». Department of the Environment and Water Resources, Australian Government. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 31-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. IBRA Version 6.1 Արխիվացված 2006-09-08 Wayback Machine data
  5. «Great Sandy Desert». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: Text "Plants, Animals, & Weather" ignored (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 602