Բոշխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշխ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բոշխ (լատին․՝ Carex), բոշխազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են բոշխ սուր (C. acutiformis), բոշխ գեղակազմ (C. gracilis), բոշխ երկառէջք (C. diandra), մարգագետիններում՝ բոշխ տխուր (C. tristis), բոշխ սև (C. nigra), անտառներում՝ բոշխ աղքատիկ (C. depauperata), բոշխ Միքելի (C. michelii), անապատներում՝ բոշխ հաստասռնակ (C. pachystylis), բոշխ թավոտ (C. hirta) և այլ տեսակներ։ Կոճղարմատները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։

Բոշխ Բոհեմի (C. bohemica)-ն հանդիպում է միայն Լոռու սարահարթում (1450 մ բարձրություններում), ճահճուտներում, բոշխ կիլիկյանը (C. cilicica)՝ Վայքի լեռնաշղթայում (2600 մ բարձրություններում), ենթալպյան գոտու ճահճուտներում և առվակների ափերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ» հոդվածին։