Բորենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորենի
Բորենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Hyaenidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Բորենիները մեզ հայտնի են որպես աղբահավաքներ՝ հաճախ ճաշում են այլ գիշատիչների սննդի մնացորդներով։ Բայց այդ գազանները դիմացկուն և հմուտ որսորդներ են, որոնք հարձակվում են նույնիսկ գնու այծքաղի վրա։ Նրանք նաև սպանում և ուտում են թռչունների, մողեսների, օձերի և միջատների։ Աֆրիկայում բորենիներն ու մարդիկ հաճախակի են հանդիպում։ Փաստորեն Քենիայի և Տանզանիայի բնակիչները թողնում են դիակներին, որպես բորենիների սնունդ, իսկ այդ խելացի և համարձակ կենդանիները «արշավանք» են կազմակերպում դեպի պարենային խանութներ և ժամանակ առ ժամանակ պատճառ են դառում որոշ մարդկային զոհերի։ Որոշ տարածքներում նրանք արդեն հայտնի են և սպանվում են որպես ապակառուցողական վնասատուներ։ Գոյություն ունեն բորենիների երեք տեսակներ։ Դրանք են շագանակագույն, խայտաբղետ և գծավոր բորենիները։ Դրանցից ամենամեծը խայտաբղետն է։ Չնայած բորենիները համարվում են շնազգիներ, ըստ էության, ավելի կապված են կատվազգիներին։ Նրանք ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում՝ Արաբիայում, Հնդկաստանում։ Բորենիներն ապրում են միասին՝ մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն՝ նամանավանդ գիշերով։ Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ՝ հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների։ Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմիանց հետ հաղորդակցվելու համար։ Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը՝ Hyena։