Ցելսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցելսուս
լատին․՝ Celsus
Դիմանկար
Մահացել է265
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունպատմաբան
 Titus Cornelius Celsus Վիքիպահեստում

Տիտոս Կոռնելիոս Ցելսուս (լատին․՝ Titus Cornelius Celsus), հռոմեական կայսր, ուզուրպատոր 260 և 268 թվականների միջև։

«Օգոստոսների պատմություն»-ում Ցելսուսը մասնավոր անձ է, անցյալում եղել է տրիբուն, ապրել է իր կալվածքում՝ Աֆրիկայում։ Իր արդարության և հասակի համար հռչակվել է կայսր Աֆրիկայի պրոկոնսուլ Վիբիոս Պասսիենոսի կողմից, իսկ լիբիական սահմանի գլխավոր հրամանատար Ֆաբիոս Պոմպոնիանոսը նրան հագցրել է աստվածուհի Ցելեստինայի զգեստները։ Հայտնի է, որ կառավարման յոթ օրերից հետո Ցելսուսը սպանվել է ոմն Գալլիենայի՝ Գալլիենոս կայսեր զարմուհու կողմից, իսկ նրա մարմինը նետվել է շներին, որպես կեր։ Մարդիկ և ապստամբությունը հավանաբար հորինված են, ինչպես նաև Սատուրնիոսի ապստամբությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օգոստոսների պատմությունը». Երեսուն տիրանները 29, Աստվածային Կլավդիոս. 7. 4.