Մաունա Կեա աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաունա Կեա աստղադիտարան
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և աստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էSubmillimeter Array? և Mauna Kea VLBA station?
Աստղադիտարանի կոդ568
Երկիր ԱՄՆ
ՏարածքաշրջանՄաունա-Կեա
ՎայրՀավայի շրջան, Մաունա-Կեա և Հավայի
ԲԾՄ4205 մետր
Հիմնադրվել է՝1968
Կայքifa.hawaii.edu(անգլ.)
 Mauna Kea Observatory Վիքիպահեստում

Մաունա Կեա աստղադիտարան (անգլ.՝ Mauna Kea Observatory, աստղադիտարանի կոդը` — «568»), աստղադիտարան ԱՄՆՀավայի նահանգում, Հավայի կղզու վրա գտնվող Մաունա-Կեա հրաբխի գագաթին, ծովի մակերևույթից 4190 մ բարձրության վրա։ Աստղադիտարանը հանդիսանում է միջազգային նախագիծ, որին մասնակցում են մի շարք հետազոտական կենտրոններ։ Աստղադիտարանի սարքավորումները և շինությունները տեղաբաշխված են 212 հեկտար տարածքի վրա, հատուկ օգտագործման նշանակություն ունեցող տարածքում, որը նաև կոչվում է «աստղագիտական տարածք» և մտնում է Մաունա-Կեա գիտական արգելոցի կազմի մեջ[1]։ Աստղագիտական տարածքը ստեղծվել է 1967 թվականին, տարածքը ճանաչված է որպես հատուկ նշանակության տարածք, և հավայան մշակույթի պահպանման կարևորագույն նշանակություն ունի և ենթակա է պահպանման համաձայն պատմական հուշարձանների պահպանման մասին օրենքի։ Աստղադիտարանի տարածքը կառավարվում և հանձնվում է վարձով Հավայիի համալսարանի կողմից։

Աստղադիտարանի տեղաբաշխումը չափազանց հարմար է տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրներում օպտիկական դիտարկումների համար, քանի որ հեռու է կողմնակի լուսային խաթարումներից։ Երկնքի դիտարկումներ կատարելու համար նաև օժանդակում է աստղադիտարանի մեծ տեսադաշտը, ցածր խոնավությունը, մաքուր օդը, բարենպաստ եղանակային պայմաններն ու հասարակածին մոտ տեղաբաշխումը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոլոն ծրագրի արդյունքում ստացված լուսանկարների հետազոտության արդյունքում պարզվեց, որ դրանք ունեին շատ ավելի բարձր որակ քան Երկրի մակերևույթին տեղակայված ցանկացած աստղադիտակից ստացվածները։ Սա դրդեց Ջերարդ Կոյպերին սկսել որոնումներ այնպիսի տեղաբաշխման, որը կլիներ չոր, և թույլ կտար կատարել բարձր որակի դիտարկումներ տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրներում[3][4]։ Որոնումները կատարվել են Չիլիում և Հավայան կղզիներում։ Մաուի կղզու Հալեկալա հրաբխի գագաթին կատարված չափումները խոստումնալից էին, սակայն այն տեղաբաշխված էր ոչ բավարար բարձր, և հաճախակի ծածկվում էր ամպերով։

Կոյպերը սկսեց դիտարկել որպես հնարավոր լուծում Հավայի կղզու վրա գտնվող Մաունա-Կեա հրաբուխը, որը կղզու վրա գտնվող ամենաբարձր լեռն է։ Չնայած այն հանգամանքին, որ հրաբխի գագաթը հաճախ ծածկված է ձյունով, այնտեղ օդը չոր է[3]։ Փորձարկումները տեղում ցույց տվեցին, որ պայմանները չափազանց բարենպաստ են ինֆրակարմիր դիտարկումների համար։ Կոյպերը համոզեց Հավայան կղզիների նահանգապետ Ջոն Բարնսին հրաբխի գագաթ տանող հողածածկ ճանապարհ կառուցել, որտեղ էլ նա կառուցեց ոչ մեծ աստղադիտակՊուի Պոլիախու գագաթի վրա[3][5][6]։ Այս գագաթը երկրորդն էր բարձրությամբ, ամենաբարձր կետը համարվում էր սուրբ հող, և Կոյպերը չհամարձակվեց այնտեղ կառուցողական աշխատանքներ կատարել[7]։ Այնուհետև Կոյպերը փորձեց ստանալ ՆԱՍԱ-յի աջակցությունը այստեղ կառուցելու համար ավելի մեծ և հզոր աստղադիտակ, բնակելի տարածքներ և այլ օժանդակ կառույցներ։ ՆԱՍԱ-ն իր հերթին հայտարարեց բաց մրցույթ այս նախագիծը իրականացնելու համար։ Հավայիի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Ջոն Ջեֆերիսը դիմեց այդ մրցույթին համալսարանի անունից[3][8][9]։ Ջեֆրիսը հայտնի էր դարձել Սակրամենտոյի աստղադիտարանում կատարված աշխատանքով։ Համաձայն նրա ներկայացված ծրագրի առաջարկվում էր կառուցել լեռան վրա երկու մետրանոց աստղադիտակ ՆԱՍԱ-ի և համալսարանի կարիքները բավարարելու համար։ Ջեֆրիսը և Հավայիի համալսարանը մրցույթի արդյունքներով շահեցին ՆԱՍԱ-յի պայմանագիրը, ինչը Կոյպերին բակացրեց, նա համարում էր, որ «իր լեռը» իրենից «գողացվել է»[3][10]։ Կոյպերը հրաժարվեց իր աստղադիտակից Մաունա-Կեայի վրա և մրցակցությունից և տեղափոխվեց Արիզոնա նահանգ ՆԱՍԱ-յի մեկ այլ նախագծի վրա աշխատելու համար։

Ջեֆրիսի թիմի կատարած փորձարկումները ցույց տվեցին, որ դիտարկումների համար լավագույն տեղաբաշխումը գագաթի հարևանությամբ է, և որ Մաունա-Կեայի պայմանները իդեալական են գիշերային դիտարկումների համար, ոչ միայն նոսր օդի պատճառով, այլ նաև անընդհատ պասսատների և ծովի մեջ տեղակայման պատճառով։ Ջեֆրիսը կառուցեց 2,24-մետրանոց աստղադիտակ այս տեղում։ Շինարարությունը սկսվեց 1967 թվականին, իսկ 1970 թվականին աստղադիտակը սկսեց աշխատել[3]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողների այլ խմբեր սկսեցին հարցումներ կատարել աստղադիտարանի տարածքի վարձակալության համար։ 1970 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերը և Լոուելի աստղադիտարանը այստեղ կառուցեցին երկու 0,6-մետրանոց աստղադիտակ։ 1973 թվականին Կանադան և Ֆրանսիան պայմանագիր կնքեցին Մաունա-Կեա լեռան վրա 3,6-մետրանոց CFHT աստղադիտակի[11] կառուցման մասին, սակայն տեղական կազմակերպությունները սկսեցին բողոքել աստղադիտարանի ազդեցության մասին շրջակա միջավայրի վրա։ Այս բողոքի գործողությունները հանգեցրեցին նրան, որ Հողի և բնական ռեսուրսների վարչությունը 1977 թվականին մշակեց և հրապարակեց հողի օգտագործման պլան, որը համալրվեց 1980 թվականին։ 1982 թվականին Հավայիի համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց աստղադիտարանի տարածքում գիտական շինությունների զարգացման պլանը[12]։ 1998 թվականին աստղադիտարանին պատկանող 823 հեկտար տարածքը փոխանցվեց «Մաունա Կեա սառցե դարաշրջանի արգելոցին» (անգլ.՝ Mauna Kea Ice Age Reserve): 1982 թվականին հաստատված պլանը փոփոխվեց 2000 թվականին, որի արդյունքում սպասարկումը երկարաձգվեմ մինչև 2020 թվականը[13], տարածքից 212 հեկտարը առանձնացվում էր աստղագիտական հետազոտությունների համար, իսկ մնացած 4356 հեկտարը առանձնացվում էր «գնության և մշակույթի պահպանության համար»։ Հետագայում այդ պլանը վերանայվեց, որպեսզի հանգստացնեն հավայան հասարակությանը, ովքեր կարծում էին, որ տեղացի բնակչության համար մեծ մշակութային նշանակություն ունեցող լեռան հետ պատշաճ հարգանքով չեն վարվում[12]։

2012 թվականի դրությամբ Մաունա-Կեա գիտական արգելոցի տարածքում տեղակայված են 13 տարբեր գործիքներ, որոնք ֆինանսավորվում են 11 երկրների կողմից։ Այն հանդիսանում է աշխարհում տեսանելի, ինֆրակարմիր և ենթամիլիմետրանոց ալիքների սպեկտրների տիրույթներում դիտարկումներ կատարելու համար հարմար լավագույն աստղադիտարաններից մեկը[14]։ Աստղադիտարանում գտնվող 9 աստղադիտակները աշխատում են տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրի տիրույթներում, 3-ը ենթամիլիմետրանոց ալիքների սպեկտրում և մեկը ռադիոտիրույթում։ Աստղադիտակենրի հայելիների չափերը 0,9-ից 25 մետր են[15] (համեմատության համար Հաբլը ունի 2,4-մետրանոց հայելի[15]): Աստղադիտարանում նախատեսվում է կառուցել նոր աստղադիտակներ, այդ թվում՝ Երեսունմետրանոց աստղադիտակը (TMT)[16][17]: Այսօր գոյություն ունեցող 13 աստղադիտակներից երեքը կամ չորսը պետք է քանդվեն, որպեսզի տեղ ազատեն Երեսունմետրանոց աստղադիտակի համար, սա կլինի աստղադիտարանի տարածքում կառուցվելիք վերջին ազատ տարածքը աստղադիտակի համար[18]։

2006 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերի 15-ին աստղադիտարանից ոչ հեռու տեղի ունեցավ երկրաշարժ։ Ցնցումների արդյունքում աստղադիտարանի որոշ սարքեր ստացան փոքր վնասվածքներ JCMT աստղադիտակը երկրաշարժի պահին կատարում էր Երկրի գրավիտացիոն դաշտից իր շեղման չափումը, և այդ պահին գրանցել է երկրաշարժը իր թեքման տվիչներով[19]։ Կեկի աստղադիտարանի CFHT աստղադիտակը կանգնեցրեց աշխատանքները մինչև հոկտեմբերի 19[20][21]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայի նահանգի Հողի և բնական ռեսուրսների վարչությունը 1968 թվականին ստեղծեց Մաունա-Կեա արգելոցը և հանձնեց այն վարձով Հավայիի համալսարանին[22]։ Համալսարանը կառավարում է այս տարածքը և հանձնում է այն վարձով[22] մի քանի միջազգային նախագծերի, որոնք արդեն իսկ ներդրել են այստեղ ավելին քան 2 միլիարդ դոլար գումար[1]։ Այս պահին գործող վարձակալության պայմանագրի գործողության ավարտից հետո, 2033 թվականին, 40—45 քառակուսի կիլոմետր տարածքը կանցնի Հավայի նահանգի օգտագործմանը[18]։

Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի Խաղաղ օվկիանոսում մեկուսացված տեղաբաշխումը և բարձրությունը դարձնում են Մաունա Կեա աստղադիտարանը Երկրի վրա գտնվող աստղադիտարաններից լավագույնը դիտարկումներ կատարելու համար, հատկապես տեսանելի, ինֆրակարմիր և ենթամիլիմետրանոց տիրույթներում։

Աստղադիտարանում աշխատող գիտնականների համար բնակելի շինությունները գտնվում են Օնիձուկիի անվան միջազգային աստղագիտական կենտոնում, որը նաև անվանում են Hale Pōhaku (թարմ.՝ քարե տուն), որից մինչև լեռան գագաթ ձգվում է 11-կիլոմետրանոց մեծ թեքություն ունեցող հողե ճանապարհ։ Այս կենտրոնը գտնվում է ծովի մակերևույթից 2800 մետր բարձրության վրա։

Հաճախորդների համար նախատեսված կայանը գտնվում է 2800 բարձրության վրա։ Մաունա-Կեա լեռը այնքան բարձր է, որ հաճախորդներին խորհուրդ է տրվում այս կայանում կանգ առնել առնվազն 30 րոպե, որպեսզի նրանք հարմարվեն մթնոլորտային պայմաններին ճանապարհը շարունակելու համար։ Գիտանակնները հաճախ կանգ են առնում Hale Pōhaku-ում 8 կամ ավելի ժամով։ Որոշ աստղադիտակների հետ աշխատանքը պահանջում է հետազոտողներից անցկացնել կայանում ամբողջ գիշերը։

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի տարածքում տեղադրված աստղադիտակները ֆինանսավորվում են տարբեր երկրների կողմից։ Հավայիի համալսարանը ուղղակիորեն կառավարում է երկու աստղադիտակ։ Աստղադիտարանի տարածքում գտնվող 12 շինությունները պարունակում են 13 աստղադիտակներ[23], որոնք տեղադրված են Մաունա-Կեայի գագաթի շուրջ՝

Առանձնացված են տեղեր Երեսունմետրանոց աստղադիտակի և Pan-STARRS ծրագրի աստղադիտակների համար։ UKIRT և UH88 աստղադիտակները նախատեսվում է քանդել[24]։

Բողոքներ աստղադիտարանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայի նահանգի նահանգապետի և օրենսդիրների ոգևորությունը աստղադիտարանի զարգացման մասով և դրա համար մեծ տարածքների առանձնացումը առաջացրին Հավայի կղզու Հիլո քաղաքում բողոքի ալիք։ Բնիկ հավայացիները հավատում էին, որ ասըղադիտարանի գտնվելու վայրը սուրբ է, և որ լեռան վրա շինարարությունը, նույնիսկ գիտական նպատակներով պղծում է այդ սրբավայրը։ Բնապահպանները անհանգստանում էին այս վայրում բնակվող հազվագյուտ թռչունների մասին, իսկ Հիլոյի բնակիչները աստղադիտարանի գմբեթների տեսքի պատճառով։ Քաղաքապետարանում տեղի ունեցած հավաքների ընթացքում Ջեֆրիսը համոզեց հասարակությանը, ցույց տալով աստղադիտարանի հետ կապված ֆինանսական օգուտները և կղզու իմիջի լավացումը[3]։ Այնուամենայնիվ աստղադիտարանի հակառակորդների քանակը շարունակում էր աճել[25]։ Երկար տարիների ընթացքում այս առճակատումը շարունակվում էր, որը ինքնին գիտության շահերի և բնագիտական ու մշակութային շահերի բախման խոսուն օրինակ է[26]։

Այսօր Մաունա Կեա աստղադիտարանը իրենից ներկայացնում է աստղագիտական դիտարկումների խոշորագույն հարթակ։ Հավայան մշակույթում նրա ունեցած կարևորագույն նշանակության պատճառով աստղադիտարանի տարածքը պաշտպանվում է պատմական հուշարձանների պահպանության ԱՄՆ օրենքով, սակայն աստղադիտարանին թույլ է տրված զարգանալ[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Economic Impact of Astronomy in Hawai'i» (PDF). University of Hawaii Economic Research Organization. 2014 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  2. About Mauna Kea Observatories
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 J. B. Zirker (2005 թ․ հոկտեմբերի 18). An Acre of Glass: A History and Forecast of the Telescope. JHU Press. էջեր 89–95. ISBN 978-0-8018-8234-0.
  4. Educational Foundation for Nuclear Science, Inc. (1964 թ․ նոյեմբեր). Bulletin of the Atomic Scientists. Educational Foundation for Nuclear Science, Inc. էջ 35. ISSN 0096-3402.
  5. David Yount (1996 թ․ հունվարի 1). Who Runs the University?: The Politics of Higher Education in Hawaii, 1985-1992. University of Hawaii Press. էջ 232. ISBN 978-0-8248-1821-0.
  6. Astronomy Now. Intra Press. 1991. էջ 45.
  7. Barry R. PARKER (2013 թ․ նոյեմբերի 11). Stairway to the Stars: The Story of the World’s Largest Observatory. Springer. ISBN 978-1-4899-6052-8.
  8. David Leverington (2012 թ․ դեկտեմբերի 6). A History of Astronomy: from 1890 to the Present. Springer Science & Business Media. էջ 276. ISBN 978-1-4471-2124-4.
  9. Robert M. Kamins; Robert E. Potter; University of Hawaii (System) (1998 թ․ հունվար). Måalamalama: A History of the University of Hawaiʻi. University of Hawaii Press. էջեր 210–211. ISBN 978-0-8248-2006-0.
  10. Joseph N. Tatarewicz (1990). Space Technology & Planetary Astronomy. Indiana University Press. էջ 82. ISBN 0-253-35655-5.
  11. Pickles, Andrew (2003). «Timeline of Astronomy in Hawaiʻi». Mauna Kea Observatories Outreach Committee. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. 12,0 12,1 Հավայիի համալսարան (2009 թ․ հունվար). «Mauna Kea Comprehensive Management Plan: UH Management Areas». Hawai`i State Department of Land and Natural Resources. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Mauna Kea Science Reserve Astronomy Development Plan 2000–2020 – Summary» (PDF). Institute for Astronomy. 1999 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  14. University of Hawai`i (2009 թ․ հունվար). «Mauna Kea Comprehensive Management Plan» (PDF). Hawai`i State Department of Land and Natural Resources. էջեր 6–1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
  15. 15,0 15,1 «Mauna Kea Telescopes». Institute for Astronomy – Հավայիի համալսարան. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «Thirty Meter Telescope Selects Mauna Kea». Press release. California Institute of Technology, University of California, and the Association of Canadian Universities for Research in Astronomy. 2009 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «University of Hawaii Develop New Telescope for "Killer" Asteroid Search». Press release. Institute for Astronomy – Հավայիի համալսարան. 2002 թ․ հոկտեմբերի 8.
  18. 18,0 18,1 Hawaii prunes Mauna Kea telescope hub : Nature News & Comment
  19. Davis, Gary (2007). «News from the JCMT». Canadian Astronomical Society. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  20. «2006 October 15 Earthquake Aftermath at CFHT». Canada–France–Hawaii Telescope. 2007 թ․ հունվարի 11. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  21. «Earthquake Update from W. M. Keck Observatory». W. M. Keck Observatory. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  22. 22,0 22,1 «History». Office of Mauna Kea Management. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  23. «Mauna Kea Observatories». Maunakea Telescopes. University of Hawaii Institute of Astronomy. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  24. «Third Maunakea observatory set for decommissioning». University of Hawaii News. University of Hawaii. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  25. Terry D. Oswalt (2003). The Future of Small Telescopes in the New Millennium. Springer Science & Business Media. էջ 18. ISBN 978-94-010-0253-0.
  26. Michael Dear; Jim Ketchum; Sarah Luria; Doug Richardson (2011 թ․ ապրիլի 13). GeoHumanities: Art, History, Text at the Edge of Place. Routledge. էջ 476. ISBN 978-1-136-88347-7.
  27. Judith Schachter (2013 թ․ սեպտեմբերի 15). The Legacies of a Hawaiian Generation: From Territorial Subject to American Citizen. Berghahn Books. էջ 43. ISBN 978-1-78238-012-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]