Կիթ Պիկի ազգային աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիթ Պիկի ազգային աստղադիտարան
Kittpeak2.jpg
Կիթ Պիկ աստղադիտարանի գմբեթների մի մասը
Կազմակերպություն Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարան
Կոդ 695
Բնօրինակ անվանում Kitt Peak National Observatory
Վայր Սոնորա (անապատ), Արիզոնա, ԱՄՆ
Կոորդինատներ
Բարձրություն 2096 մ
Եղանակ 72% անամպ օրեր
Հիմնադրվել է՝ 1958
Կայքէջ
www.noao.edu/kpno/
Աստղադիտակներ
Nicholas U. Mayall Telescope (KPNO) - 4 մ Ռիչի-Կրետյեն
WIYN Telescope — 3,5 մ Ռիչի-Կրետյեն
McMath-Pierce Solar Telescope — 1,6 մ f/54 արևի աստղադիտակ
KPNO 2.1 m KPNO
Coudé Feed Tower Կուդե-սպեկտրոգրաֆ
SOLIS արևի աստղադիտակ
Coronado Array արևի աստղադիտակ
RCT Consortium Telescope ռոբոտ-աստղադիտակ
WIYN 0.9 m Telescope աստղադիտակ
Կալիպսո աստղադիտարան աստղադիտակ
CWRU Burrell Schmidt աստղադիտակ
SARA աստղադիտարան աստղադիտակ
Այցելուների համար աստղադիտակներ 3 հատ աստղադիտակ
Spacewatch 1,8 մ աստղադիտակ
Spacewatch 0,9 մ աստղադիտակ


Կիթ Պիկի ազգային աստղադիտարան, աստղադիտարան ԱՄՆ-ում, հիմնադրվել է 1958 թվականին Սոնորա անապատում, Արիզոնա նահանգում: Աստղադիտարանը պատկանում է Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարանին (NOAO).

Բովանդակություն

Աստղադիտարանի ղեկավարներ [խմբագրել]

Աստղադիտարանի պատմությունը [խմբագրել]

Կիթ Պիկի ազգային աստղադիտարանի տարածքում են տեղադրված նաև MDM աստղադիտարանի, Միչիգանի համալսարանի, Դարտմուտյան քոլեջի, Օհայո նահանգի համալսարանի, Կոլումբիական համալսարանի, Ուորներ և Սվեյսի աստղադիտարանի, Ստյուարտի աստղադիտարանի և Կեյզի արևմտյան պահեստային համալսարանի գործիքները: Ունենալով 26 անկախ աստղագիտական գործիքներ Կիթ Պիկի աստղադիտարանը հանդիսանում է աշխարհում ամենաբազմազան գործիքների հավաքածուով աստղադիտարանը:

Կիթ Պիկը ընտրվեց ազգային աստղադիտարանի հիմնման համար համաձայն Ազգային գիտական հիմնադրամի հետ պայմանագրի 1958 թվականին: Աստղադիտարանի համար հողատարածքը վերցվել է վարձակալությամբ տեղի բնակիչներից, Պապագո հնդկացիներից: Ինքը, աստղադիտարանը գտնվում էր Աստղագիտության ոլորտում հետազոտությունների համալսարանների ասսոցիացիայի տնօրինության տակ: 1982 թվականին ստեղծվեց Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարան կազմակերպությունը, որի հիմնական նպատակն էր միավորել երեք խոշորագույն օպտիկական աստղադիտարանները` Կիթ Պիկը, Ազգային արևային աստղադիտարանը և Սերրո-Տոլոլո աստղադիտարանը:

Աստղադիտարանի տարածքում անց են կացվում էֆսկուրսիաներ:

Աստղադիտարանի գործիքները [խմբագրել]

Հետազոտությունների ուղղությունները [խմբագրել]

  • Արեգակ
  • Մերձերկրյա աստերոիդներ
  • Գամմա-ժայթքում
  • Ծիր Կաթինի հետազոտություններ
  • Արտագալակտիկական աստղագիտություն
  • Տրանսնեպտունային մարմիններ

Հիմնական նվաճումները [խմբագրել]

Հետաքրքիր փաստեր [խմբագրել]

  • Կիթ Պիկի աստղադիտարանի տարածքում կատարվել են Բարակա վավերագրական ֆիլմի նկարահանումները:
  • Աստղադիտարանը մեծ դեր է ունեցել Ֆորտ ծրագրային լեզվի ստեղծման մեջ:
  • Աստղադիտարանի պատվին է անվանվել (2322) Կիթ Պիկ աստերոիդը:

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]