Անգկոր Վատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգկոր Վատ
Angkor*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Angkor wat temple.jpg
Երկիր Կամբոջա Կամբոջա
Տիպ մշակութային
Չափանիշներ (i)(ii)(iii)(iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1992  (անհայտ նստաշրջան)
Համար 668
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Portal.svg
Համաշխարհային ժառանգություն


Անգկոր Վատ կամ Անգկովոատ[1][2][3] (կխմեր.՝ អង្គរវត្ត [ʔɑŋkɔːvoat] — «Անգկոր տաճար»[4]), Կամբոջայում գտնվող հսկայական հնդկական վանք։ Նվիրված է Վիշնու աստծուն։

Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտանմունքային վայրերից մեկը, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը: Կառուցվել է 12-րդ դարի կեսերին Սյուրավառման 2-րդ թագավորի կառավարման օրոք: Համալիրը այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Տեղակայում[խմբագրել]

Անգկոր-Վատը տեղակայված է Կամբոջայի համանուն նահանգի մայրաքաղաք՝ ժամանակակից Սիեմրեապ քաղաքից 5.5 կմ դեպի հյուսիս, և իրենից ներկայացնում է վանական համալիրի մի մաս։

Զբաղեցնում է 200 կմ2 տարածք, սակայն վերջին հետազոտությունները վկայում էին այն մասին, որ այն կարող էր զբաղեցնել 3000 կմ2 տարածք, իսկ բնակչությունը կազմում էր կես միլիոն մարդ, ինչի հետևանքով այն համարվում էր նախաարդյունաբերական դարաշրջանի ամենաբնակեցված տարածքը։

Ճարտարապետություն[խմբագրել]

Անգկոր Վատը պատկերված է Կամբոջայի պետական դրոշի վրա և համարվում է երկրի հպարտության խորհրդանիշը

Ի սկզբանե Վիշնու աստծուն նվիրված լինելով՝ ճարտարապետության տեսանկյունից այն ներկայացնում է հնդկական տաճար - սարի տեսակ, որը մատնանշում է Մեռա առասպելական սարը՝ աստվածների բնակատեղին, ինչպես նաև ցուցահանդեսների տիպալոգիա, որն առավել բնորոշ է ավելի ուշ շրջանի ճարտարապետությանը։ Տաճարն իրենից ներկայացնում է երեք համակենտրոն ուղղանկյուն շինություններ, որոնց շրջապատող տարածքը 1,5×1,3 կմ է, բարձրությունը աճում է դեպի կենտրոն՝ երկարությունը՝ 3.6 կմ, լայնությունը՝ 190մ։

Ներքին կառուցվածը ներառում է հինգ լոտոսի տեսքով աշտարակ, կենտրոնական աշտարակի բարձրությունը 42 մ է սրբատեղիի վրա։ Իսկ գետնից բարձրությունը կազմում է 65 մ։

15-րդ դարում այն չէր օգտագործվում և լքված էր։ 1860 թվականից բաց է եղել եվրոպական քաղաքակրթության համար։

Անգկոր-Վատը պատկերված է Կամբոջային պետական դրոշի և զինանշանի վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 668
ռուս..անգլ..ֆր.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Карта Кампучии. М 1:1 000 000 М., ГУГК, 1980»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-01-ին։ http://www.webcitation.org/6E6nk6POf։ 
  2. Атлас мира. Азия (зарубежные страны). М., ГУГК, 1984
  3. Атлас мира. Роскартография, 2010. ISBN 978-5-85120-295-7
  4. «Этимология названия «Ангкор»»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-01-ին։ http://www.webcitation.org/6E6nllNOp։ 

Գրականություն[խմբագրել]

  • Рыбакова Н. И. Храмовый комплекс Ангкор Ват в Камбодже // Сокровища искусств стран Азии и Африки. Выпуск 2. — М, 1976.