Արարատ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Մկրտչյան
Ծնվել էհուլիսի 22, 1953(1953-07-22) (70 տարեկան)
ԾննդավայրԱրարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978)
Մասնագիտությունբժիշկ և քաղաքական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով և ՀՀ ԱՆ
ՊաշտոնՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արարատ Եղիշի Մկրտչյան (հուլիսի 22, 1953(1953-07-22), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բժիշկ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1978): ՀՀ առողջապահության նախարար (2000-2003)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Մկրտչյանը ծնվել է 1953 թվականի հուլիսի 22-ին Արարատ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1978-1983 թվականներին աշխատել է Եղեգնաձորի շրջանի սանէպիդկայանում սննդի առողջաբանության բժիշկ, 1983-1985 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության ընդհանուր առողջաբանության և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում, ավագ գիտաշխատող։ 1985-1991 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, ընթերակա և գիտքարտուղար։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարությունում տնտեսագիտության գլխավոր վարչության պետ, 1992-1998 թվականներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 1998-2000 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահության գործակալության պետ, 2000 թվականին՝ ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարար, 2000-2003 թվականներին` ՀՀ առողջապահության նախարար[2]։

2003 թվականի մայիսի 25-ին ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2003 թվականի հունիսից մինչև 2004 թվականի հոկտեմբեր եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2004 թվականի հոկտեմբերից` ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշատոնավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հայկ Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարար
Արարատ Մկրտչյան

2000-2003
Հաջորդող
Նորայր Դավիդյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]