Ազգային Բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային Բյուրո կամ Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո ստեղծվել է ռուսական կայսրության հայաշատ կենտրոնների ներկայացուցիչների համագումար խորհրդակցությունում (1912): Նպատակն էր օգտվել 1912-1913 թվականների բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը:

Ազգային Բյուրոյի կազմում էին հայ ազգային գրեթե բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Տիրապետող դիրքում էր դաշնակցությունը: Ազգային Բյուրոն սկզբում զբաղվում էր Հայկական հարցի պրոպագանդայով, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատի համար կազմակերպում էր հայկական կամավորական ջոկատներ: Զբաղվել է նաև արևմտահայ գաղթականներին տեղավորելու և պարենամթերքով ապահովելու հարցերով: 1917 թվականի փետրվարյան հեղափոխություից հետո Ազգային Բյուրոն դադարեցրել է գորրծունեությունը:


[խմբագրել] Գրականություն

  • Լեո «Անցյալից» Թիֆլիս 1925
  • Լեո «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» հ.2 Վիեննա 1935
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ