Խաչատուր Կարճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Կարճիկյան
Դիմանկար
Ծնվել է1882
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԵրևան, Երևանի գավառ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1910)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ խնամատարության նախարար
ԿուսակցությունՀՅԴ
 Khachatur Karchikyan Վիքիպահեստում

Խաչատուր Հովհաննեսի Կարճիկյան (1882, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1918, Երևան, Երևանի գավառ), պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ելևմուտքի (ֆինանսների) առաջին նախարարը։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Կարճիկյանը սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հետագայում, 1910 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Թիֆլիսում աշխատել է որպես դատապաշտպան, մասնակցել «Դաշնակցության գործի» դատավարությանը։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) տարիներին՝ հայկական կամավորական շարժման կազմակերպիչներից էր։ Զբաղվել է Կովկասում արևմտահայ գաղթականության տեղավորման հարցերով։ 1917 թվականի նոյեմբերին՝ նշանակվել է Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների նախարար, իսկ 1918 թվականի փետրվարին՝ Անդրկովկասյան սեյմի պատգմավոր։

Խաչատուր Կարճիկյանը մահվան անկողնի մեջ

Կարճիկյանը զբաղեցրել է նաև Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Դեմ է եղել 1918 թվականի Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի ստորագրմանը։ Նույն տարվան Տրապիզոնի բանակցությունների օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային հանձնելու դեպքում ինքը դուրս կգա Սեյմի կազմից, և այդպես էլ վարվել է՝ թողնելով նաև Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Այդուհանդերձ, Կարճիկյանի գործուն միջամտությամբ Սեյմը շարունակել է պատերազմը և չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում։

1918 թվականի հունիսից՝ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում։ 1918 թվականի հոկտեմբերին՝ եղել է իր իսկ առաջարկով Քաջազնունու ձևավորած կոալիցիոն կառավարության կազմում հանրային խնամատարության ու աշխատանքի (սոցիալական ապահովությունների) նախարար։ ՀՅԴ-ի կողմից մեղադրվել է Կարսը 1918 թվականին թուրքերին հանձնելու և վրացամետ քաղաքականություն վարելու մեջ։ Սպանվել է իր աշխատասենյակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։