Էդվարդ Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Edward-nalbandyan.jpg
Նալբանդյանը ՄՊՀ-ում, 2011թ. հոկտեմբերի 24

Էդվարդ Նալբանդյան (ծնվ. 1956թ. հուլիսի 16) — հայ դիվանագետ, ՀՀ արտգործնախարար 2008թ. ապրիլի 15-ից:

1978թ. ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1988թ.` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

[խմբագրել] Դիվանագիտական գործունեությունը

  • 1978-1983թթ. Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն
  • 1983-1986թթ. ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն
  • 1986-1992թթ. Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական
  • 1992-1993թթ. Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար
  • 1994-1998թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպան, Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան /նստավայրը՝ Կահիրե/
  • 1999թ. մարտից Ֆրանսիայում ՀՀ դեսպան
  • 2000թ. հունվարից Իսրայելում ՀՀ դեսպան /նստավայրը՝ Փարիզ/
  • 2001թ. հուլիսից Վատիկանում ՀՀ դեսպան /նստավայրը՝ Փարիզ/
  • 2004թ. սեպտեմբերից Անդորրայում ՀՀ դեսպան /նստավայրը՝ Փարիզ/
  • 2006թ. դեկտեմբերից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ

Հատուկ հանձնարարություններով այցելել է տարբեր երկրներ իբրև Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց: Բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում ներկայացրել է Հայաստանը: Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:

Տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, ռուսերենի և արաբերենի:

[խմբագրել] Աղբյուրներ

Նախորդող
----
Ֆրանսիայում
Էդուարդ Նալբանդյան

1999 - 15 ապրիլի 2008թ.
Հաջորդող
Վիգեն Չիտեչյան
Նախորդող
Վարդան Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
Էդուարդ Նալբանդյան

2008թ. ապրիլի 15-ից
Հաջորդող
-------
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով