Արա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հասարակական գործիչ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արա Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Արշավիրի Աբրահամյան
Ծնվել էապրիլի 15, 1957 (67 տարեկան)
Ծննդավայր{{{2}}} Հայաստան, Մալիշկա
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունգործարար
ԱշխատանքՌուսաստանի հայերի միության նախագահչ
ԱմուսինՆատալյա Վլադիսլավի Աբրահամյան
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակավոր գործիչ» մեդալ ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության կողմից, Ռուսաստանի Դաշնության նախագահական պատվոգիր,Ս. Կոնստանտին Մեծի անվան խաչ,Ռուսաստանի վաստակավոր շինարար,«ՅՈՒՆԵՍԿՈ»ի պատվոգիր հասարակական ակտիվ գործունեության համար (Կրեմլի ամրոցի վերակառուցման աշխատանքներին մասնակցելու համար),«Ս. Գրիգոր Լուսավորիչ»՝ հայ առաքելական եկեղեցու բարձրագույն մրցանակը հայ ժողովրդին մատուցած ծառայության համար,«Անկեղծ նվիրումի» մեդալ «Ուղղափառ Ռուսաստան» հասարակական շարժման կողմից,«Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից,Ռուսաստանի Դաշնության բարեկամության մրցանակ,Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ոսկե մեդալ, Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան,Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշան, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան՝ հայ-ռուսական բարեկամության խորացման և ազգային շահերի պաշտպանության գործում անձնական մեծ ավանդի համար,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պետական մրցանակ,Կոմանդոր» Մայիսյան շքանշան Արգենտինայի կառավարության կողմից
ԵրեխաներՅուլյա (1987թ.), Վլադիսլավ (1992թ.), Աննա (1998թ.)
 Ara Abramyan Վիքիպահեստում

Արա Արշավիրի Աբրահամյան (ապրիլի 15, 1957(1957-04-15), Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, բարեգործ, հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թ. ապրիլի 15-ին, Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում, բժիշկների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Նեյրոն» արդյունաբերական ձեռնարկությունում որպես ինժեներ, հետագայում դառնալով ընկերության գլխավոր կառավարիչ։ 1989 թվականին նշանակվում է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության հաղորդակցությունների վարչության պետի տեղակալ։ 1991 թվականից ի վեր «Կոմեքս» ընկերության նախագահն է, իսկ 1993 թվականին հիմնելով «Согласие» («Համաձայնություն») փակ բաժնետիրական ընկերությունը դառնում է նրա նախագահը։ Վերջինս այժմ դարձել է Ռուսաստանի Դաշնության ներդրումային խոշոր ընկերություններից մեկը։ 1994 թվականին հիմնում է «Ռուսաստանյան պաշտպանական տեխնոլոգիաներ» կոնցեռնը։ Նախքան Լիբիայի քաղաքացիական պատերազմը Արա Աբրահամյանը Լիբիայի տնտեսության մեջ 1 միլիարդ դոլլար ներդրում է կատարել։ Ինչպես հետո ինքն է արտահայտվել. «Քադաֆֆին կորցրեց երկիրը, ես՝ փողերս»[1]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Աբրահամյանը մեծապես նպաստել է թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Ռուսաստանի Դաշնության մշակութային և տնտեսական կյանքի զարգացմանը։ Նա հիմնել է բազմաթիվ ընկերություններ, հիմնադրամներ և նախաձեռնել կարևոր բարեգործական և մարդասիրական ծրագրեր։ Նա մասնակցել է տարբեր մարդասիրական նախաձեռնությունների՝աջակցելով դժբախտության մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց։ Մասնավորապես. 2005 թվականին Հասարակածային Գվինեայում և Նիգերիայում ձերբակալված հայ օդաչուները և ռուս նավաստիները կալանքից ազատ արձակվեցին Արա Աբրահամյանի անձնական միջամտության և գործուն դիվանագիտական ջանքերի շնորհիվ[2]։ Արա Աբրահամյանի բարեգործությամբ իր հայրենի գյուղում՝ Մալիշկայում, 2000 թվականին կառուցվում է Ս. Աննա հայկական եկեղեցին և հայ - ռուսական բարեկամության թանգարանը։ Նա նաև աջակցել է գյուղի դպրոցի կառուցմանը և նորագույն սարքավորումներով վերազինմանը։ Նմանատիպ դպրոցաշինական մեկ ծրագիր էլ իրականացվել է Ստեփանակերտում։ Իր հայրենի Վայոց ձորի բազմաթիվ դպրոցներում նրա աջակցությամբ բացվել են համակարգչային դասարաններ՝ հագեցած նորագույն մոդելների համակարգիչներով և այլ սարքավորումներով։ Արա Աբրահամյանը մեծագույն ուշադրություն է դարձնում կրթությանը և նպատակ ունենալով պահպանել հայերենը Ռուսաստանի հայ գաղթօջախներում՝ հատկապես աջակցում է հայերեն լեզվի ուսուցմանը դպրոցահասակ երեխաների շրջանում։ Նա անում է ամեն ինչ միջմշակութային և միջկրոնական հարցերում խաղաղություն և փոխըմբռնում պահպանելու համար։ 2001 թվականին Երևանում Արա Աբրահամյանի միջոցներով բացվեց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը։ Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցության շնորհիվ երկու բնակելի շենք՝ 130 բնակարաններով գնվեցին և նվիրաբերվեցին անտուն փախստականներին։ 2000 թվականից ի վեր «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003 թվականին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ։ 2003 թվականին ստեղծել է «Գործարարների Ռուսաստան-Արգենտինա Խորհուրդը» և ներկայումս հանդիսանում է նրա համանախագահը՝ ռուսական կողմից։ «Ֆրանկո-ռուսական» ասոցիացիայի համանախագահն է։ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ բարի կամքի դեսպան է։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության կոմիտեի անդամ է։ «Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոն» միջտարածաշրջանային հասարակական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է (խորհրդի նախագահն է Արթուր Օչերետնին)[3]։

Արա Աբրահամյանի ֆինանդավորմամբ Հայաստանում և այլ երկրներում 9 եկեղեցի է կառուցվել` յոթ հայ առաքելական և երկու ռուսական ուղղափառ[4]։

2016 թվականին դարձել է Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի (ԵԳՄՀ) անցկացման նախաձեռնողը, որը հետո սկսեց անցկացվել ամեն տարի[5][6]։

2021 թվականին «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի հետ հուշագիր է ստորագրել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ ազգային և սոցիալական մարդասիրական նախագծերի իրականացման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթական, առողջապահության ոլորտների և այլնի զարգացման վերաբերյալ[7]։ Նույն տարում հայտարարել է «Արարատյան ալյանս ինստիտուտ» հարթակի գործարկման մասին[8]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թ. - «Վաստակավոր գործիչ» մեդալ ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության կողմից։
  • 1996 թ. - Ռուսաստանի Դաշնության նախագահական պատվոգիր։
  • 1998 թ. - Ս. Կոնստանտին Մեծի անվան խաչ։
  • 1999 թ. - Ռուսաստանի վաստակավոր շինարար։
  • 1999 թ. - «ՅՈՒՆԵՍԿՈ»ի պատվոգիր հասարակական ակտիվ գործունեության համար (Կրեմլի ամրոցի վերակառուցման աշխատանքներին մասնակցելու համար)։
  • 2000 թ. - «Ս. Գրիգոր Լուսավորիչ»՝ հայ առաքելական եկեղեցու բարձրագույն մրցանակը հայ ժողովրդին մատուցած ծառայության համար։
  • 2001 թ. - «Անկեղծ նվիրումի» մեդալ «Ուղղափառ Ռուսաստան» հասարակական շարժման կողմից։
  • 2001 թ. - «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից[9]։
  • 2001, 2003, 2005, 2011 թթ. - Ռուսաստանի Դաշնության «Տարվա մարդ» մրցանակ քաղաքացիական հասարակության ամրապնդման համար։
  • 2002 թ. - Ռուսաստանի Դաշնության բարեկամության մրցանակ[10]։
  • 2003 թ. - Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ոսկե մեդալ։
  • 2003 թ. - «ՅՈՒՆԵՍԿՕ»ի «Բարի կամքի դեսպան»։
  • 2005 թ. - Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան։ Սա Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է, որը սահմանել է Նապոլեոն Բոնապարտը 1802 թվականին և շնորհվել է Արա Աբրահամյանին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից՝ ռուս-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելու և համագործակցությունը խթանելու համար[11]։
  • 2007 թ. - Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշան՝ միջազգային համագործակցություններում խոշոր ավանդի և հասարակական ու բարեգործական ակտիվ գործունեության համար։
  • 2010 թ. - Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան՝ հայ-ռուսական բարեկամության խորացման և ազգային շահերի պաշտպանության գործում անձնական մեծ ավանդի համար[12]։
  • 2010 թ. - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պետական մրցանակ[13]։
  • 2014 թ. - «Կոմանդոր» Մայիսյան շքանշան Արգենտինայի կառավարության կողմից[14]։
  • 2017 թ. - թվականին ստացել է Ռուսաստանի Դաշնության «Հայրենիքի համար ունեցած ավանդի» VI աստիճանի շքանշան[15]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Աբրահամյանը ծնվել է մեծ ընտանիքում՝ բաղկացած վեց երեխաներից։ Նա ունի չորս եղբայր և մեկ քույր։

  • Մայրը՝ Աբրահամյան Պայծառ Կարապետի (ծն. 1929 թ.):
  • Հայրը՝ Աբրահամյան Արշավիր Սարգսի (1924-1962)։
  • Եղբայրները՝ Ալեքսանդր (1951 թ.), Սերգեյ (1953 թ.), Գագիկ (1956 թ.), Արմեն (1959 թ.):
  • Քույրը՝ Կարինե (1961 թ.):
  • Կինը՝ Նատալյա Վլադիսլավի Աբրահամյան (1969 թ.):
  • Երեխաները՝ Յուլյա (1987 թ.), Վլադիսլավ (1992 թ.), Աննա (1998 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Как выразился сам Абрамян: «Каддафи потерял страну, я — деньги.»
  2. Биография на сайте zakonia.ru
  3. ruscenter.ru: Попечительский совет
  4. «Երևանում տեղի ունեցավ Տիրոջ Սուրբ և Կենդանարար Խաչի վեհության տաճարի օծումը, որը կառուցվել է Արա Աբրահամյանի ֆինանսական օժանդակությամբ». vesti.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Եվրասիական գործընկերության համաժողովը՝ Երևանում. Մի շարք փաստաթղթեր են ստորագրվել». PanARMENIAN.Net — նորություններ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «III Международный форум евразийского партнерства начал работу в Ереване: расширение географии, новые цели» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Союз армян России и партия «Альянс» подписали меморандум о сотрудничестве» (ռուսերեն). Дорога Народов — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Արա Աբրամյանն ազդարարել է «Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմի ստեղծման մասին». vesti.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Биография на сайте biograph.ru
  10. Указ Президента Российской Федерации от 15 апреля 2002 года № 386 «О награждении орденом Дружбы Абрамяна А. А. Արխիվացված 2015-02-22 Wayback Machine»
  11. Արա Աբրահամյանին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշան
  12. «Серж Саргсян наградил Ара Абрамяна орденом Почёта». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  13. Президент САР Ара Абрамян награждён орденом «Григорий Просветитель»
  14. Decreto 1163/2004 Արխիվացված 2015-02-22 Wayback Machine (իսպ.)
  15. «Պուտինը Արա Աբրահամյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով է պարգեւատրել (Ֆոտո)». NEWS.am — նորություններ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Աբրահամյան» հոդվածին։