«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակշքանշանի աստիճան
Վիճակագրություն
Հերթականություն
Ավագ պարգևՊատվո շքանշան
Կրտսեր պարգև«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի վկայական

Շքանշանով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք[1]։

Շքանշանի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ 2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65մմX65մմ։ Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով։

Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը։ Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով։ Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 99.9 հարգի ոսկով։

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը մուգ կարմիր է[2]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. հունվարի 1-ի դրությամբ շքանշանով պարգևատրվել է 4 անձ, որոնցից 1-ը՝ հետմահու։

4 պարգևատրվածներից 3-ը՝ ՀՀ, 1-ը՝ Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ 4 պարգևատրվածներն էլ տղամարդ են։

Պարգևատրվածների դասակարգումն է ըստ գործունեության ոլորտների՝

  • գործարարներ - 4։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2014 թ. - 3,
  • 2015 թ. - 1 անձ։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]