ՀՀ նախագահի ընտրություններ 2013
| Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ: Տեղեկությունները կարող են հաճախակի փոփոխվել իրադարձության զարգացմանը զուգահեռ։ |
2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 6-րդ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններն են և տեղի են ունեցել 2013 թ. փետրվարի 18-ին։
Բովանդակություն |
Ընտրողների թիվը [խմբագրել]
Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների, 2013թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող:
Հայտարարված թեկնածություններ [խմբագրել]
Թեկնածուները կարող են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թ. հունվարի 4-ը։ Այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն են արել հետևյալ անձինք (անունները դասակարգված են այբբենական կարգով).
- Հովիկ Աղազարյան[1], 1990-95 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր
- Հրանտ Բագրատյան[2], ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ
- Մարտիկ Սարգսյան[3], պատմաբան-մանկավարժ
- Պարույր Հայրիկյան[փա՞ստ], ԱԻՄ նախագահ
- Ռոբերտ Ահարոնյան [4], «Ժամանակի էությունը» շարժում
- Սերժ Սարգսյան[5], գործող նախագահ, առաջադրվել է ՀՀԿ կուսակցության կողմից
- Վարդան Սեդրակյան[6], էպոսագետ
- Րաֆֆի Հովհաննիսյան[7], ՀՀ նախկին արտգործ նախարար, Ժառանգություն կուսակցության անդամ
Թեկնածուների առաջադրում և սատարում [խմբագրել]
- 2012 թ. դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում ընդունեց թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը որոշում ընդունեց ՀՀ Նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 15-ին «Հանրապետություն» կուսակցության համագումարը որոշում ընդունեց ՀՀ Նախագահի թեկնածու չառաջադրելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 22-ին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հայտարարեց ինքնաառաջադրման կարգով ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 22-ին «Ժառանգություն» կուսակցության համագումարը որոշում ընդունեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին սատարելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 22-ին «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 23-ին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հանրապետական վարչությունը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցության համագումարը որոշում ընդունեց ՀՀ ԱԺ պատգամավոր, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 24-ին Ռամկավար ազատական կուսակցության կուսակցության(Հայաստան) հանրապետական վարչությունը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ առաջին Նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՀ Նախագահի թեկնածու:
- 2012 թ. դեկտեմբերի 25-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն ժողովը որոշում ընդունեց ՀՀ Նախագահի թեկնածու չառաջադրելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 27-ին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտատարարեց ՀՀ Նախագահի թեկնածու ինքնառաջադրվելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումում որոշում է կայացվել նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի 29-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ՀՀ Նախագահի թեկնածու չառաջադրելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի վերջին օրերին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2012 թ. դեկտեմբերի վերջին օրերին «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներակայացուցիչների խորհուրդը որոշում ընդունեց կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2013 թ. հունվարի 7-ին «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2013 թ. հունվարի 11-ին Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության խորհուրդը որոշում ընդունեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին սատարելու մասին:
- 2013 թ. հունվարի 11-ին Միացյալ ազատական ազգային կուսակցության խորհուրդը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
- 2013 թ. հունվարի 15-ին «Քրիստոնեա-ժողովրդարական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ Գիմիշյանը հայտարարեց կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանին սատարելու մասին:
- 2013 թ. հունվարի 15-ին Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ կուսակցությունը որևէ թեկնածուի չի սատարելու:
- 2013 թ. հունվարի 18-ին «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ կուսակցությունը որևէ թեկնածուի չի սատարելու:
- 2013 թ. հունվարի 25-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել թեկնածուներից և ոչ մեկին չսատարելու մասին:
- 2013 թ. փետրվարի 1-ին Հայաստանի սոցիալ-էկոլոգիական (կանաչների) կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հայտարարեց կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանին սատարելու մասին:
- 2013 թ. փետրվարի 16-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց կուսակցության կողմից որևէ թեկնածուի չսատարելու մասին:
Ըստ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի, դեկտեմբերի 29-ի դրությամբ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է տրամադրվել 15 անձի`
- Վարդան Սեդրակյան, էպոսագետ
- Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
- Զարուհի Հարությունյան, բժիշկ
- Րաֆֆի Հովհաննիսյան, Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ
- Պարույր Հայրիկյան, ԱԻՄ նախագահ
- Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ
- Անդրիաս Ղուկասյան «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն
- Մհեր Հայրապետյան, ֆիզիկոս
- Արամ Ս. Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ
- Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
- Հրանտ Բագրատյան - «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր
- Պավլիկ Սարգսյան - թոշակառու
- Արման Մելիքյան - ԼՂՀ նախկին արտգործնախարար
- Ռոբերտ Սիմոնյան
- Ռոբերտ Ահարոնյան
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես չբնակվելու հիմքով մերժվել է հետևյալ անձանց`
- Գարեգին Ղազարյան
- Հովիկ Աղազարյան
- Մարտիկ Սարգսյան
Գարեգին Ղազարյանը և Մարտիկ Սարգսյանը իրենց տեղեկանք չտրամադրելու մասին լիազոր մարմնի որոշումը բողոքարկեցին ՀՀ վարչական դատարանում, որը դեկտեմբերի 31-ին Արման Թովմասյանի նախագահությամբ մերժեց հայցը:
Թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ներկայացում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով [խմբագրել]
Առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել`
25 դեկտեմբերի`
առաջադրում չի գրանցվել
26 դեկտեմբերի`
- Պարույր Հայրիկյան - ԱԻՄ նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Վարդան Սեդրակյան - էպոսագետ, ինքնառաջադրման կարգով
- Մհեր Հայրապետյան - ֆիզիկոս, ինքնառաջադրման կարգով
27 դեկտեմբերի`
- Սերժ Սարգսյան - ՀՀ գործող նախագահ, առաջադրվել է ՀՀԿ կուսակցության կողմից
28 դեկտեմբերի`
- Արամ Ս. Հարությունյան - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Անդրիաս Ղուկասյան - «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն, ինքնառաջադրման կարգով
29 դեկտեմբերի`
- Պավլիկ Սարգսյան - թոշակառու, ինքնառաջադրման կարգով
- Նարինե Մկրտչյան - Մամուլի ազգային ակումբի նախագահ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, ինքնառաջադրման կարգով
- Արման Մելիքյան - ԼՂՀ նախկին արտգործնախարար, ինքնառաջադրման կարգով
- Հրանտ Բագրատյան - ՀՀ ԱԺ պատգամավոր, առաջադրվել է «Ազատություն» կուսակցության կողմից
30 դեկտեմբերի`
- Տարոն Աբրահամյան - Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Ռոբերտ Սիմոնյան - «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ, ինքնառաջադրման կարգով
31 դեկտեմբերի`
- Րաֆֆի Կ. Հովհաննիսյան - Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Ռոբերտ Ահարոնյան - «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր, ինքնառաջադրման կարգով
- Ռուբեն Այվազյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ինքնառաջադրման կարգով
1 հունվարի`
առաջադրում չի գրանցվել
2 հունվարի`
առաջադրում չի գրանցվել
3 հունվարի`
առաջադրում չի գրանցվել
4 հունվարի`
առաջադրում չի գրանցվել
Թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունում [խմբագրել]
Հունվարի 4-ին, ժամը 18-ին ավարտվեց փաստաթղթերի ընդունումը: Ըստ այդմ, բոլոր փաստաթղթերը, այդ թվում և ընտրագրավի վճարման անդորրագրերը, ներկայացրել է յոթ թեկնածու`
- Հրանտ Բագրատյան - ՀՀ ԱԺ պատգամավոր, առաջադրվել է «Ազատություն» կուսակցության կողմից
- Պարույր Հայրիկյան - ԱԻՄ նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Րաֆֆի Հովհաննիսյան - Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Անդրիաս Ղուկասյան - «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն, ինքնառաջադրման կարգով
- Արման Մելիքյան - ԼՂՀ նախկին արտգործնախարար, ինքնառաջադրման կարգով
- Սերժ Սարգսյան - ՀՀ գործող նախագահ, առաջադրվել է ՀՀԿ կուսակցության կողմից
- Վարդան Սեդրակյան - էպոսագետ, ինքնառաջադրման կարգով
Մյուս թեկնածուներին`
- Տարոն Աբրահամյան - Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Ռոբերտ Ահարոնյան - «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր, ինքնառաջադրման կարգով
- Ռուբեն Այվազյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ինքնառաջադրման կարգով
- Արամ Հարությունյան - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ինքնառաջադրման կարգով
- Մհեր Հայրապետյան - ֆիզիկոս, ինքնառաջադրման կարգով
- Նարինե Մկրտչյան - Մամուլի ազգային ակումբի նախագահ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, ինքնառաջադրման կարգով
- Պավլիկ Սարգսյան - թոշակառու, ինքնառաջադրման կարգով
- Ռոբերտ Սիմոնյան - «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ, ինքնառաջադրման կարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ի իր որոշմամբ 48 ժամ ժամանակ տվեց ընտրագրավը վճարելու համար, ինչն արեց միայն թեկնածու Արամ Ս. Հարությունյանը:
Հունվարի 30-ին Նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով ընտրական գրավի սահմանադրականությունը:
Ինքնաբացարկներ [խմբագրել]
Հունվարի 10-ին ԿԸՀ-ին ուղղված իր դիմումով թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը հայտնել է ինքնաբացարկ:
Փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին իր խոստման համաձայն ինքնաբացարկ է հայտնել գրանցված թեկնածու Արամ Սերգեյի Հարությունյանը:
Թեկնածուների գրանցում [խմբագրել]
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ի իր որոշմամբ գրանցեց հետևյալ թեկնածուներին`
| Ազգանուն, անուն, հայրանուն | Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) | Կուսակցական պատկանելություն | Առաջադրման ձևը |
|---|---|---|---|
| Հրանտ Արարատի Բագրատյան | ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ | «Ազատություն» կուսակցություն | «Ազատություն» կուսակցության կողմից |
| Պարույր Արշավիրի Հայրիկյան | Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ | Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն | Ինքնառաջադրման կարգով |
| Արամ Սերգեյի Հարությունյան | «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ | «Ազգային համաձայնություն» կուսակցություն | Ինքնառաջադրման կարգով |
| Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան | «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության նախագահ | «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն | Ինքնառաջադրման կարգով |
| Անդրիաս Մարատի Ղուկասյան | «Ռադիո հայ» ՍՊԸ ժողովի նախագահ | Անկուսակցական | Ինքնառաջադրման կարգով |
| Արման Վարդանի Մելիքյան | Հասարակական կարգով «Փախստականները և միջազգային իրավունքը»
բարեգործական ՀԿ քաղաքական հարցերով խորհրդատու |
Անկուսակցական | Ինքնառաջադրման կարգով |
| Սերժ Ազատի Սարգսյան | ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ | Հայաստանի հանրապետական կուսակցություն | Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից |
| Վարդան Ժորժիկի Սեդրակյան | Էպոսագետ | Անկուսակցական | Ինքնառաջադրման կարգով |
Քարոզարշավ [խմբագրել]
Քարոզարշավը մեկնարկել է 2013 թ. հունվարի 21-ին և տևելու է մինչև փետրվարի 16-ը։ Փետրվարի 17-ը լռության օր է։
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է սկսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև: Նա պահանջում է ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն հունվարի 22-ին հայտարարել է, որ եթե Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ինքը մի քանի օրով կմիանա նրան և կփորձի համոզել դադարեցնել:
Հունվարի 21-ին Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության հարցը: Նա պահանջեց հրապարակել Հայաստանից հեռացած անձանց ցուցակը, քանի որ նրանց ձայները կարող են օգտագործվել իշխանության թեկնածուի օգտին: Ցուցակներում նման 200-300 հազար անուն կարող է լինել, ովքեր Հայաստանում չեն ու չեն մասնակցելու ընտրություններին:
Հունվարի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու Արամ Ս. Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 8-ին ԿԸՀ-ի շենքի առջև կանի մեկօրյա հացադուլ և կհանի իր թեկնածությունը:
Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում թեկնածու Պարույր Հայրիկյանը Երևանի Տպագրիչների փողոցում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 5-ին Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ չի դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով:
Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով, սակայն փետրվարի 11-ին, ժամը 12.25-ին հետ վերցրեց դիմումը:
Փետրվարի 13-14-ին թեկնածուներ Անդրեաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը հայտարարեցին, որ անկախ արդյունքից որևէ պարագայում ընտրությունների արդյունքները չեն ճանաչելու:
Քվեարկության արդյունքներ [խմբագրել]
Ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի` 2529016
|
|
|
|
|
|
|
| 1 | Հրանտ Արարատի Բագրատյան |
|
|
|
|
| 2 | Պարույր Արշավիրի Հայրիկյան |
|
|
|
|
| 3 | Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան |
|
|
|
|
| 4 | Անդրիաս Մարատի Ղուկասյան |
|
|
|
|
| 5 | Արման Վարդանի Մելիքյան |
|
|
|
|
| 6 | Սերժ Ազատի Սարգսյան |
|
|
|
|
| 7 | Վարդան Ժորժիկի Սեդրակյան |
|
|
|
|
| Անվավեր քվեաթերթիկներ |
|
|
|||
| Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|
| Մասնակցություն |
|
||||
| Անճշտությունների չափը |
|
||||
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
Օգտագործված աղբյուներ
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Արմենպրես, ՀՀ նախագահի նոր թեկնածու` Հովիկ Աղազարյան, դեկտեմբերի 13, 2012 թ.։
- ↑ Ազատություն ռադիոկայան, Հրանտ Բագրատյանը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել , դեկտեմբերի 12, 2012 թ.։
- ↑ Առավոտ.am, Մարտիկ Սարգսյան. «Ես հայտարարում եմ ազգայնական նոր շարժման սկիզբը», դեկտեմբերի 11, 2012 թ.
- ↑ Առավոտ.am, Նախագահի թեկնածուն ՀՀԿ-ից փող է ուզում առաջադրվելու համար, դեկտեմբերի 15, 2012 թ.։
- ↑ Ազատություն ռադիոկայան, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրեց , դեկտեմբերի 15, 2012 թ.։
- ↑ Առավոտ.am, Էպոսագետը վստահ է, որ նախագահական ընտրություններում ստանալու է ընտրողների ձայների 81 տոկոս ձայնը, դեկտեմբերի 11, 2012 թ.
- ↑ Թերթ.am, Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, բայց վերջին անգամ, նոյեմբերի 12, 2012 թ.։