«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը Հայաստանում գործող կուսակցություն է, որի հիմնել է Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը 2002թ.-ին։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն: 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ: 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թվականին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ` դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին:
Կառուցվածք [խմբագրել]
«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից: Վարչության նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, փոխնախագահը` Արմեն Պավլիկի Մարտիրոսյանը, գլխավոր քարտուղար` Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանը: Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում: Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ: «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է:
Ժառանգության 2012թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.
- Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյան - վարչության նախագահ
- Արմեն Պավլիկի Մարտիրոսյան - վարչության փոխնախագահ
- Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան - գլխավոր քարտուղար
- Անահիտ Ներսեսի Բախշյան
- Հովսեփ Էդմոնի Խուրշուդյան
- Մարգարիտ Ռաֆիկի Հակոբյան
- Գագիկ Լյովայի Մարգարյան
- Սուսաննա Մուրադյան
- Լուսինե Ռաֆիկի Պետրոսյան
- Զարուհի Համազասպի Փոստանջյան
- Ռուբիկ Կարապետի Հակոբյան - խմբակցության ղեկավար:
Ժառանգության 2010թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.
- Րաֆֆի Հովհաննիսյան - վարչության նախագահ
- Ռուբեն Հակոբյան - վարչության փոխնախագահ
- Կարինե Հակոբյան - քարտուղար
- Ստեփան Սաֆարյան
- Անահիտ Ուզունյան
- Հրաչյա Մկրտչյան
- Արտեմ Հովհաննիսյան
- Սարգիս Ափինյան
- Վարդգես Մարգարյան
- Դավիթ Սանասարյան
- Սուսաննա Բարխուդարյան:
Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).
- Պողոսյան Թևան Ժիրայրի - անկուսակցական
- Քոքոբելյան Խաչատուր Գրիշայի - «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, խմբակցության կազմից դուրս է եկել 2013 թ.-ի փետրվարի 4-ին
- Փոստանջյան Զարուհի Համազասպի - խմբակցության քարտուղար
- Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի - «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, 2013 թ.-ի մայիսից դուրս է եկել վերընշված կուսակցության կազմից
- Հակոբյան Ռուբիկ Կարապետի - խմբակցության ղեկավար:
Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2007-2012).
- Հովհաննիսյան Րաֆֆի Կ. Ռիչարդի
- Ալավերդյան Լարիսա Ասատուրի - խմբակցության քարտուղար
- Խաչատրյան Վարդան Վահանի
- Բախշյան Անահիտ Ներսեսի
- Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի - խմբակցության ղեկավար
- Փոստանջյան Զարուհի Համազասպի
- Մարտիրոսյան Արմեն Պավլիկի:
