ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 2012 թ. մայիսի 6-ին։ Ուղղակի ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է օրենսդիր մարմնի նոր կազմ՝ 131 պատգամավոր, որից 41-ը մեծամասնական և 90-ը համամասնական ընտրակարգով։
Բովանդակություն |
Համամասնական ցուցակ [խմբագրել]
Համամասնական կարգով ընտրություններին մասնակցել է 8 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք.
- Բարգավաճ Հայաստան կուսակցություն – Գագիկ Ծառուկյան
- Ժառանգություն – Րաֆֆի Հովհաննիսյան
- Հայ Ազգային Կոնգրես – Լևոն Տեր-Պետրոսյան
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն – Վահան Հովհաննիսյան
- Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն – Արամ Սարգսյան
- Հայաստանի Կոմունիստական կուսակցություն – Ռուբեն Թովմասյան
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն – Սերժ Սարգսյան
- Միավորված Հայեր կուսակցություն – Ռուբեն Ավագյան
- Օրինաց Երկիր կուսակցություն – Արթուր Բաղդասարյան
Մեծամասնական ցուցակ [խմբագրել]
Մեծամասնական կարգով 139 թեկնածուներ պայքարել են 41 ընտրատարածքներում։ Այդ ընտրատարածքներից 13-ը գտնվել են մայրաքաղաք Երևանում, 28-ը՝ մարզերում։
Քարոզարշավ [խմբագրել]
Քարոզարշավը պաշտոնապես սկսվել է ապրիլի 10-ին և ավարտվել մայիսի 4-ին։ Ընտրության նախորդ օրը՝ մայիսի 5-ին, «լռության օր» էր և քարոզչություն իրականացնելը օրենքով արգելված էր։
Միջադեպեր [խմբագրել]
- Մայիսի 4 – պաշտոնական քարոզարշավի վերջին օրը, ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում պայթում են ջրածնով լցված հարյուրավոր փուչիկներ, արդյունքում վիրավորվում է առնվազն 144 մարդ։
Դիտորդական առաքելություններ [խմբագրել]
Ընտրություններին հետևել է 31.451 տեղական և 647 միջազգային դիտորդ։[1]
Արդյունքներ [խմբագրել]
|
|
|
|
մանդատ |
|
||||
|
|
|
|
|
|
||||
| Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
|
|
|
|
|
|
||
| Բարգավաճ Հայաստան կուսակցություն |
|
|
|
|
|
|
||
| Հայ Ազգային Կոնգրես |
|
|
|
|
||||
| Օրինաց Երկիր կուսակցություն |
|
|
|
|
|
|
||
| Հայ Յեղափոխական Դաշնակցություն |
|
|
|
|
||||
| Ժառանգություն կուսակցություն |
|
|
|
|
||||
| Հայաստանի Կոմունիստական կուսակցություն |
|
|
||||||
| Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն |
|
|
||||||
| Միավորված Հայեր կուսակցություն |
|
|
||||||
| Անկուսակցական թեկնածուներ |
|
|
|
|||||
| Անվավեր քվեաթերթիկներ |
|
|
|
|
|
|
|
|
| Ընդհանուր |
|
|
|
|
|
|
|
|
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Մասնակցություն |
|
|
|
|
|
|
|
|
| Աղբյուր: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով | ||||||||
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Տես Տեղական և միջազգային դիտորդների ցանկը ԿԸՀ կայքում։
- ↑ ԿԸՀ համամասնական կարգով ընտրությունների նախնական տվյալները, 06-05-2012
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ընտրությունների մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում
- iԴիտորդ.org – ընտրախախտումները քարտեզագրող կայքէջ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ կատեգորիայում։ |