Ժառանգություն (կուսակցություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժառանգություն
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն
Heritage-armenia.png
{{{նկարագրում}}}
Առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հիմնադրված 2002թ.
Քաղակահան հայացք Ընդդիմադիր
Կրոնք Հայ Առաքելական Եկեղեցի
Թերթ Ժառանգություն
Կայք www.heritage.am

Ժառանգություն, Հայաստանում գործող ազգային-ազատական կուսակցություն է, որը հիմնել է Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը 2002թ.-ին։

Պատմություն[խմբագրել]

«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն։ 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թվականին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։

Կառուցվածք[խմբագրել]

«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից։ Վարչության նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, փոխնախագահը՝ Արմեն Պավլիկի Մարտիրոսյանը, գլխավոր քարտուղար՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանը։ Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում։ Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ։ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է։


Ժառանգության 2014թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2012թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2010թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

  • Րաֆֆի Հովհաննիսյան - վարչության նախագահ
  • Ռուբեն Հակոբյան - վարչության փոխնախագահ
  • Կարինե Հակոբյան - քարտուղար
  • Ստեփան Սաֆարյան
  • Անահիտ Ուզունյան
  • Հրաչյա Մկրտչյան
  • Արտեմ Հովհաննիսյան
  • Սարգիս Ափինյան
  • Վարդգես Մարգարյան
  • Դավիթ Սանասարյան
  • Սուսաննա Բարխուդարյան։

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).

  • Պողոսյան Թևան Ժիրայրի - անկուսակցական
  • Քոքոբելյան Խաչատուր Գրիշայի - «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, խմբակցության կազմից դուրս է եկել 2013 թ.-ի փետրվարի 4-ին
  • Փոստանջյան Զարուհի Համազասպի - խմբակցության քարտուղար
  • Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի - «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, 2013 թ.-ի մայիսից դուրս է եկել վերընշված կուսակցության կազմից
  • Հակոբյան Ռուբիկ Կարապետի - խմբակցության ղեկավար։

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2007-2012).

  • Հովհաննիսյան Րաֆֆի Կ. Ռիչարդի
  • Ալավերդյան Լարիսա Ասատուրի - խմբակցության քարտուղար
  • Խաչատրյան Վարդան Վահանի
  • Բախշյան Անահիտ Ներսեսի
  • Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի - խմբակցության ղեկավար
  • Փոստանջյան Զարուհի Համազասպի
  • Մարտիրոսյան Արմեն Պավլիկի։

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]