Հովհաննես Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Հախվերդյան
Իվան Ախվերդով
Հովհաննես Հախվերդյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Հունիսի 15, 1918 - Մարտի 27, 1919
Նախորդող Պաշտոնը սահմանվել է
Հաջորդող Քրիստափոր Արարատյան
 
Ծննդյան օր Հունիսի 29, 1873
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական Կայսրություն
Վախճանի օր Ապրիլի 28, 1931 [1]
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Հովհաննես Հախվերդյան
300
Պատկանելություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Զորատեսակ Հրետանի
Ծառայության տարիներ 1890 - 1931
Կոչում Գեներալ-լեյտենանտ
Պաշտոն Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մարտեր/պատերազմներ Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ
OrderStGeorge4cl rib.png
RUS Order św. Stanisława (baretka).svg RUS Order św. Stanisława (baretka).svg
Order of Saint Anne Ribbon.png Order of Saint Anne Ribbon.png
Saint vladimir (bande).png
Order of Noble Bukhara.jpg
Orderglory rib.png


Հովհաննես Բարսեղի Հախվերդյան (ռուս.՝ Иван Васильевич Ахвердов) (Հուլիսի 29, 1873 - Ապրիլի 28, 1931), հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ։ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին ռազմական նախարար։ Անկուսակցական։ 1931 թ-ին գնդակահարվել է։ Արդարացվել է հետմահու։

Կենսագրություն[խմբագրել]

Ընտանիքը[խմբագրել]

Հովհաննես Հախվերդյանը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում 1873 թ-ի հունիսի 29-ին ազնվական Բարսեղ Ֆյոդորովիչ Հախվերդյանի ընտանիքում, որը հանդիսացել է պետական խորհրդատու։ Հախվերդյանը ունեցել է երկու եղբայր, որոնք նույնպես զինվորական էին. Գաբրիել Հախվերդյան՝ գեներալ-մայոր ու Գևորգ Հախվերդյան՝ փոխգնդապետ [2]։

Ուսումը[խմբագրել]

Կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի 1-ին կադետային կորպուսում, որն ավարտել է 1890 թ-ին` սեպտեմբերի 1-ից անցնելով ծառայության։ Ուսումը շարունակել է Պավլովյան ռազմական ուսումնարանում, որն ավարտել է 1892-ին՝ ճանաչվելով լավագույն ուսանողներից մեկը, ստանալով պոդպորուչիկի կոչում ու տեղափոխվելով ծառայության Սամարայի 147-րդ հետևակային գունդ։ 1895-ի օգոստոսի 5-ին ստացել է պորուչիկի կոչում։ 1899-ին ընդունվել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա, որն ավարտել է 1902-ին՝ մինչ այդ 1900-ի մայիսի 6-ին ստանալով շտաբս-կապիտանի կոչում [3]։

Ծառայությունը Ռուսական կայսերական բանակում[խմբագրել]

Վերադառնալով ծառայության վայր 1902-ին մասնակցել է Պետերբուրգյան ռազմական օկրուգում ռազմական հավաքի։ Նույն թվականին կցվել է ծառայության Գլխավոր շտաբին՝ մայիսի 28-ին ստանալով կապիտանի կոչում։ ։ 1902-ի հոկտեմբերի 17-ից 1904-ի փետրվարի 17-ը եղել է Սամարայի հետևակային 147-րդ գնդում վաշտի հրամանատար։ Պետրվարի 17-ին տեղափոխվել է Գլխավոր շտաբ։

Ռուս-Ճապոնական պատերազմի ժամանակ եղել է Հատուկ ծառայությունների Ավագ սպա Առաջին Սիբիրյան ռազմական կորպուսում մինչև 1906 թ-ի փետրվարի 27-ը, այնուհետև հատուկ ծառակությունների սպա Սեմիրեչենսկի շրջանի ռազմական շտաբում մինչև 1909-ի հունիսի 27-ը՝ մինչ այդ 1906 ապրիլի 2-ին ստանալով փոխգնդապետի կոչում։ 1909-ի հունիսի 1-ից սեպտեմբերի 27-ը եղել է Վիբորգյան գնդի գումարտակի հրամանատար։ 1909-ի հոկտեմբերի 9-ից 1913-ի հուլիսի 23-ը եղել է Թուրքեստանի ռազմական շրջանի ավագ ադյուտանտ, իսկ 1910 թ-ի ապրիլի 18-ին ստանում է գնդապետի կոչում՝ «գերազանց ծառայության համար» հիմնավորմանբ։ ։ Հուլիսի 23-ից 1914-ի հուլիսի 18 եղել է Թուրքեստանի 1-ին կոզակային դիվիզիայի շտաբի պետ։ 1914-ի հուլիսի 18-ին նշանակվել է Սվեաբորգի ամրոցի շտաբի պետ[3]։

Առաջին Համաշխարհային պատերազմ[խմբագրել]

1915-ի մայիսի 1-ից 1916-ի մայիսի 11-ը հանդիսացել է Լվովում տեղակայված 3-րդ ֆինլանդական հրաձգային գնդի հրամանատար՝ 1915-ի հոկտեմբերի 22-ին 42 տարեկան հասակում ստանալով գեներալ-մայորի կոչում։ Նույն թվականի մայիսի 11-ց հուլիսի 26-ը Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։ 1916-ի հուլիսի 26-ից մինչև 1917-ի փետրվար եղել է Երկրորդ Կովկասյան հեծելազորային կորպուսի շտաբի պետ, որը տեղակայված էր Պարսկաստանում։

1917-ի հունիսին՝ 5-րդ ֆինլանդական, ապա՝ 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար (Հարավ-Արևմտյան ռազմաճակատ)։ 1917-ի վերջից թողել է ծառայությունը և տեղափոխվել Կովկաս։

Հայաստանի Առաջին Հանրապետություն[խմբագրել]

1918հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին զինվորական նախարարն է։ Չլինելով որևէ կուսակցության անդամ՝ Հախվերդյանը ստանում է աջակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից։

1919-ին Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո լքում է պաշտոնը՝ զբաղեցնելով Գլխավոր Շտաբի պետի պաշտոնը։ 1919-ի նոյեմբերին բանակի ազգայնականացման փորձերի ու հայերենը որպես բանակում միակ գործածվող լեզու սահմանելու փորձերի արդյունքում հրաժարական է տալիս՝ լքելով բանակը այլ ռուսալեզու սպաներ Թովմաս Նազարբեկյանի, գնդապետ Շնեուրի ու այլոց հետ մեկտեղ[2]։

1920-ի մայիսյան ապստամբությունից ու Համո Օհանջանյանի կառավարության օրոք եղել է ռազմական նախարարի տեղակալ։

Սովետական շրջան[խմբագրել]

Ըստ որոշ աղբյուրների Հայաստանի Հանրապետության անկման արդյունքում ձերբակալվել է բոլշևիկների կողմից ու եղել է այն շուրջ 1500 հայ զինվորականների շարքում, ում ոտքով ստիպել են հասնել Ռյազան՝ Թովմաս Նազարբյեկյանի ու Մովսես Սիլիկյանի հետ։

Ըստ այլ աղբյուրների արտագաղթել է, այնուհետև վերադարձել Հայրենիք[4]։

Ծառայել է սովետական բանակում։ Այնուհետև աշխատել է Լենինգրադում որպես «Արմենտորգ»-ի հաշվապահ։ Բնակվել է Լենինգրադում Մոխովայա փողոց, 27 շենք, բն.26 հասցեով[3]։

1930-ի դեկտեմբերի 23-ին ձերբակալվել է՝ «Վեսնա»-ի գործով։ Դատավճռում նշվել է, որ Հախվերդյանը «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման անդամ է հանդիսացել, մասնակցել է խմբի հավաքներին, անհանդուրժող է եղել սովետական իշխանության նկատմամբ»։ Դատապարտվել է ԽՍՀՄ Քրեական Օրենսգրքի 58-րդ հոդվածի 11 ենթակետով՝ որպես հակահեղափոխական գործունեություն ծավալած անձ։ Գնդակահարվել է 1931-ի ապրիլի 28-ին[5]։ ։ 1930-1931 թթ-ին միայն Լենինգրադում «Վեսնա»-ի գործի շրջանակներում գնդակահարվել է ավելի քան հազար նախկին ռուսական բանակի սպա, ընդ որում նաև Հախվերդյանի ավագ եղբայր գեներալ-մայոր Գաբրիել Հախվերդյանը[1]։

Հետմահու արդարացվել է 1989-ի հոկտեմբերի 20-ին[3]

Պարգևներ[խմբագրել]

  • Սբ. Աննա 4-րդ աստիճանի (1902)
  • Սբ. Ստանիսլավ 3-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1905)
  • Սբ. Աննա 3-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1905)
  • Սբ. Վլադիմիր 4-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1906)
  • Սբ. Ստանիսլավ 2-րդ աստիճանի թրով (1906)
  • Սբ. Աննա 2-րդ աստիճանի թրերով (1906)
  • Սբ. Գեորգի 4-րդ աստիճանի (Փետրվարի 3, 1916)
  • Սբ. Գեորգի զենք (Փետրվարի 3, 1916)
  • Բուխարայի էմիրատի Ոսկե աստղ 2-րդ աստիճանի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Հովհաննես Հախվերդյանը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ էր[3]

Հղումներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Ахвердов Иван Васильевич. Энциклопедия Хайазг
  2. 2,0 2,1 Hovhannes Hakhverdyan at Encyclopaedia Orientica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ахвердов Иван Васильевич
  4. Евгений Дурнев. БЕЛЫЕ ОФИЦЕРЫ НА СЛУЖБЕ РЕСПУБЛИКИ СОВЕТОВ
  5. Русская армия в Великой войне: Картотека проекта