Արմեն Գևորգյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., հուլիսի 8, ք. Երևան
Կրթություն 1990թ. ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել և 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը, 1993-1996թ.թ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն, 1995-1996թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն 1997-1998թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ 2000-2006թ.թ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը։ 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007թ. հունիսից մինչեւ 2008թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
Այլ տվյալներ Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական է:
Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր:
| Նախորդող Արտաշես Թումանյան |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան 2006 - 21 ապրիլի 2008թ. |
Հաջորդող Հովիկ Աբրահամյան |
| Նախորդող Սերժ Սարգսյան |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյան հունիս 2007թ. - 21 ապրիլի 2008թ. |
Հաջորդող Արթուր Բաղդասարյան |
| Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան 21 ապրիլի 2008թ.-ից |
Հաջորդող ------- |
| Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան 21 ապրիլի 2008թ.-ից |
Հաջորդող ---- |