Կարեն Սարգսի Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ազգային ժողովի պատգամավորի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կարեն Կարապետյան (այլ կիրառումներ)։


Կարապետյան Կարեն Սարգսի

Ծնվել է 1961թ. մարտի 2-ին Լոռու մարզի Լեռնհովիտ գյուղում։

1982թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը, 1989թ.` Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:

1982-1983թթ. Կալինինոյի շրջանի Լեռնահովիտ գյուղի դպրոցում աշխատել է ուսուցիչ: 1983-1985թթ. եղել է ՀԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Կալինինոյի ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ: 1985-1987թթ.` ՀԼԿԵՄ Կալինինոյի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989թթ.` ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառևտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, ապա` «Տաշիրի արծնապատ ամանեղեն» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2008-2011թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2003թթ.` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար։ Անկուսակցական։

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար։ Անկուսակցական։

12.05.2007-30.09.2008թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006թ.)։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։