Հայաստանի նախագահի աշխատակազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ նախագահի աշխատակազմից)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովող պետական կառավարչական հիմնարկ։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը։

Աշխատակազմի խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել և պայմաններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար՝

  • ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու ՀՀ նախագահի գործառույթի իրականացումը.
  • ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.
  • oրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.
  • ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.
  • իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.
  • ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված հարցերով ՀՀ Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
  • ՀՀ Նախագահի՝ որպես ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.
  • ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
  • միջազգային պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը.
  • ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը։

Գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • նախապատրաստում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
  • նախապատրաստում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
  • ապահովում և վերահսկում է ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.
  • վերահսկում է ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը.
  • կազմակերպում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
  • ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
  • ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
  • ապահովում է oտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
  • հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ-ում և oտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
  • պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
  • կազմակերպում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և oգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.
  • համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատական մարմինների, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև oտարերկրյա պետական մարմինների, միջազգային և oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
  • կազմակերպում և ապահովում է ՀՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց՝ համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ՀՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
  • կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
  • կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
  • ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
  • վերահսկում և տեղերում ստուգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, ՀՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.
  • առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարության որոշման գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու և ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ.
  • իրականացնում է ՀՀ oրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեցողական պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
  • Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
  • Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
  • Հատուկ հանձնարարություններով դեսպան
  • ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
  • ՀՀ Նախագահի խորհրդականներ
  • ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
  • ՀՀ Նախագահի oգնականներ
  • ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
  • ՀՀ Նախագահի ռեֆերենտներ

Կառուցվածքային ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
  • Արտաքին կապերի վարչություն
  • Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
  • Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն
  • Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
  • Կադրերի վարչություն
  • Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)
  • Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)
  • Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն
  • Առաջին բաժին
  • Արարողակարգի բաժին
  • Համակարգչային ծառայությունների բաժին
  • Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ։

Առանձնացված ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]