ՎիքիԼիքս
| ՎիքիԼիքս | |
| www.wikileaks.ch | |
|---|---|
| Տիպ | Փաստաթղթերի արխիվ |
| Գրանցում | Կամավոր |
| Լեզու(ներ) | Տարբեր լեզուներով |
| Սեփականատեր(եր) | Դը Սանշայն Փրես (The Sunshine Press) |
| Հեղինակ(ներ) | Ջուլիան Ասանժ |
| Բացված | Հոկտեմբեր, 2006 թ․ |
| Ընթացիկ կարգավիճակ | Ակտիվ |
ՎիքիԼիքս (անգլերեն՝ WikiLeaks «ՎիքիԱրտահոսքեր») — պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպություն։ ՎիքիԼիքսի կայքը, որը ստեղծվել է 2006-ին և կառավարվում է «Դը Սանշայն Փրես» ընկերության կողմից, այդ փաստաթղթերը ձեռք է բերում անանուն աղբյուրներից համացանցային արտահոսքի միջոցով։ Մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում Վիքիլիքսի կայքը հրապարակել է ավելի քան 1.2 միլիոն փաստաթուղթ։[1]
Բովանդակություն |
2010-ի գաղտնազերծումներ [խմբագրել]
2010-ի ապրիլին ՎիքիԼիքսը համացանցում տարածել է «Collateral murder» անվամբ տեսանյութ, որտեղ տեսահանված է 2007 թ. հուլիսի 12-ին Բաղդադում ԱՄՆ օդային ուժերի կողմից քաղաքացիական անձանց գնդակոծման մի դեպք։ Նույն տարվա հուլիսին գաղտնազերծել է Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթղթեր։ Խոշոր լրատվական կազմակերպությունների համակարգմամբ, հոկտեմբերին հրապարակել է «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերի մի փաթեթ։
2010 թվականի նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսն իր պաշտոնական կայքում համայն աշխարհին հասանելի է դարձրել 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր։[2] Կայքը նաև փաստաթղթերը անանուն կերպով մատուցել է «Էլ Պաիս», «Լո Մոնդ», «Դեր Շպիգել», «Դը Գարդիան» և «Նյու Յորք Թայմս» թերթերին, որոնք նաև դրանց մի մասը հասանելի են դարձրել ընթերցողներին:[3]
Նոյեմբերի 28-ի արտահոսքեր [խմբագրել]
Հեռագրերը փոխանցվում են Համացանցային Կանխագրի Գաղտնի Երթուղղիչ Ցանցով (Secret Internet Protocol Router Network) կամ կրճատ կերպով՝ ՍԻՐՓՆետով (SIPRNet): ՍԻՐՓՆետը ԱՄՆ-ի զինվորական աշխարհատարած համացանցային համակարգն է, որը առանձանում է սովորական քաղաքացիական համացանցից և վարվում է ԱՄՆ-ի պաշտպանական նախարարության կողմից Վաշինգտոնում:[4]
Տես նաև [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Wikileaks has 1.2 million documents?»։ WikiLeaks։ Արխիվացված օրիգինալից 16 February 2008-ին։ http://web.archive.org/web/20080216000537/http://www.wikileaks.org/wiki/Wikileaks:About#Wikileaks_has_1.2_million_documents.3F։ Վերցված է 28 February 2008։
- ↑ A Superpower's View of the World
- ↑ ՎիքիԼիքսի նոյեմբերի 28-ի թվիթ
- ↑ ՎիքիԼիքսի դեսպանատնային հեռագրերը՝ հիմնական տվյալները քաշել և տեսնել ինչպես է մասերը բաժանվում (անգլերեն)