Ջուլիան Ասանժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիան Ասանժ
Julian Assange
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1971(1971-07-03)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրԹաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա[4]
Քաղաքացիություն Ավստրալիա[5]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՔուինսլանդի կենտրոնական համալսարան, Մելբուրնի համալսարան[6] և Townsville State High School?
Մասնագիտությունհամացանցի ակտիվիստ, Հաքեր, ծրագրավորող, համակարգչային գիտնական, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, գրող, լրագրող, հաղորդավար, գործարար և իրազեկիչ
ԱշխատավայրՎիքիԼիքս
ԱմուսինStella Assange?[7]
Ծնողներհայր՝ Ջոն Շիփթոն, մայր՝ Քրիստին Անն Ասանժ
ԿուսակցությունWikiLeaks Party? և անկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMedia, Entertainment and Arts Alliance?[18]
Ստորագրություն
Изображение автографа
 Julian Assange Վիքիպահեստում

Ջուլիան Փոլ Ասանժ (ըստ հայերեն մամուլի որոշ հրապարակումների՝ Ջուլիան Ասանջ, անգլ.՝ Julian Assange, հուլիսի 3, 1971(1971-07-03)[1][2][3][…], Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա[4]), ավստրալիացի հրատարակիչ[19][20] և համացանցային ակտիվիստ է։ Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։ Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսանող և համակարգչային ծրագրավորող է եղել[21]։ Ապրել է մի շարք երկրներում և զեկուցողներին ասել, որ անընդհատ շարժման մեջ է։ Ասանժը ոչ կանոնավոր երևում է հասարակության առջև մամուլի ազատության, գրաքննության (ցենզուրայի), և հետազոտական զեկուցման մասին խոսելու համար. իր ՎիքիԼիքսում աշխատանքի շնորհիվ՝ նաև մի շարք լրագրողական մրցանակների դափներկիրն է։

Ասանժը վիճահարույց ՎիքիԼիքսը կայքը հիմնեց 2006 թ. և իր խորհրդակցական խորհրդում է ծառայում։ Այս գործի պատճառով, մեծ ծավալով հանրային ուշադրություն է գրավել դասակարգած փաստաթղթերի հրատարակման մեջ իր կատարած դերի համար, որը մանրամասն ցույց է տալիս Միացյալ Նահանգների մասնակցությունը Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ։ 2010 թ. նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսը և իր հինգ լրատվական գործընկերները սկսեցին հրատարակել ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի արտահոսքը։

2010 թ. նոյեմբերի 30-ին Ինտերպոլը Ասանժին իր որոնած անձանց ցանկի կարմիր իրազեկման մեջ է ներառել՝ «սեռական հանցագործությունների» համար[22][23]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասանժի ծնողները շրջիկ թատրոնի ընկերություն էին վարում։ 1979 թ., իր մայր՝ Քրիստինը[24] նորից ամուսնացավ. իր նոր ամուսինը երաժիշտ էր և պատկանում էր մի վիճահարույց Նյու Էյջ խմբի, որը վարում էր Անն Համիլտոն-Բրնը։ Զույգը մեկ որդի ունեցավ, սակայն բաժանվեց 1982 թ. և Ասանժի կես եղբոր խնամակալության համար պայքար սկսեց։ Ապա մյուս հինգ տարվա ընթացքում մայրը երեխաներին թաքցնելու դիմեց։ Ասանժը երեխայության ժամանակ քանի տասնյակ անգամ տեղափոխվեց, շատ դպրոցներ գնաց, երբեմն տանը ուսման տրվեց, և հետագայում տարբեր ժամանակներում Ավստրալիայի մի շարք համալսարաններ հաճախեց[25][26]։

Հակերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թ., 16-ը լրանալուց հետո, Ասանժը սկսեց հակերությունը՝ «Մենդաքս» մականվան ներքո (անունը գալիս է հռոմեացի բանաստեղծ Հորացիոսի արտահայտություններից մեկից՝ «splendide mendax», որը նշանակում է «ազնվորեն ոչ ճշմարիտ»)[25]։ Նա և երկու ուրիշ հակեր միացան որպեսզի ստեղծեն մի խումբ, Միջազգային Քայքայիչներ անվամբ։ Ասանժը գրեց այդ ենթամշակույթի երեք կանոնները՝ «Մի՛ վնասիր այն համակարգչային համակարգերը որոնց կոտրում ես (ինչպես նաև քրաշ ես անում). մի՛ փոփոխիր այդ համակարգերի միջի տեղեկությունը (բացի գրանցամատյանների փոփոխումը՝ հետքերդ կորցնելու համար). կիսի՛ր տեղեկությունը»[25]։

Ի պատասխան այդ հակերության, Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը 1991 թվականին ներխուժեց իր Մելբուռնի տուն[27]. զեկուցվել էր, որ Ասանժը մոդեմով մուտք էր գործել մի ավստրալիական համալսարանի, կանադական հեռահաղորդակցության ընկերության՝ Նորթելի[25], և այլ կազմակերպությունների համակարգիչ[28]։ 1992 թվականին իրեն մեղավոր է ընդունել 24 հակերության մեղադրանքի դիմաց, և լավ վարքի պատճառով 2100 ավստրալիայի դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել[25][29]։ Մեղադրողն ասել է «ուղղակի ոչ մի փաստ չկա, որ խելացի հետաքրքրասիրությունից և - ինչ է բառը - այդ տարբեր համակարգիչներում թափառելու (սրֆ անելու) հաճույքից բացի ուրիշ բան է եղել»[25]։

Ասանժը ավելի ուշ ասել է, «մի փոքր անախորժ է, իրականում։ Որովհետև ես [հակեր լինելու] մասին միասնական գիրք եմ գրել, դրա մասին վավերագրություններ կան, մարդիկ դրա մասին շատ են խոսում։ Նրանք կարող են կտրել և փակցնել։ Բայց դա 20 տարի առաջ էր։ Բայց ես հասկանում եմ ինչու են հիմա առաջարկում, որ ես համակարգչային հակեր եմ։ Շատ կոնկրետ պատճառ կա[19]։

Երեխայի խնամակալության խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թ. Ասանժն սկսեց ապրել իր ընկերուհու հետ, և շուտով նրանք որդի ունեցան։ 1991 թ.-ի ոստիկանության ներխուժումից հետո ընկերուհին բաժանվեց նրանից և տարավ իրենց որդուն[30]։ Նրանք երկար խնամակալության պայքարի մեջ ներգրավվեցին, և մինչ 1999 թվականը խնամակալության մասին համաձայնության չեկան[25]։ Ընդհանուր ընթացքը Ասանժին և իր մորը դրդեց ստեղծել մի «կենտրոնական տվյալների բազա», ընդգրկելու Ավստրալիայում երեխայի խնամակալության այլապես անմատչելի բոլոր իրավական զեկույցները[30]։

Համակարգչային ծրագրավորում և համալսարանային կրթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ.-ին, Ասանժը Ավստրալիայի ամենաառաջին համացանցային ծառայություն տրամադրողներից (ISP-ներից) մեկը ստեղծեց՝ «Սաբուրբիա» (Suburbia) անունով[19]։ 1994 թվականից սկսած, Ասանժն ապրեց Մելբուռնում որպես ծրագրավորող և ազատ ծրագրային ապահովման ստեղծող[29]։ 1995 թ.-ին, Ասանժը գրեց առաջին ազատ սարքամիացքի ծրիչի (port scanner) ծրագիրը՝ Ստրոբ (Strobe) անունով[31][32]։ Նաև 1996 թվականին մի շարք կարկատաններ (patch) գրեց ՓոստգրեԷսՔյուԷլ (PostgreSQL) նախագծի համար[33]։ Նա օգնեց գրել Ընդհատակ՝ Էլեկրրոնային սահմանում հակերության, խելագարության, և մոլեգնության մասին հեքիաթներ (1997) գիրքը, որն նրան ներկայացնում է որպես հետազոտող և զեկուզում է Միջազգային քայքաիչների իր պատմությունը[34]։ 1997-ի շուրջ, նա համաստեղծեց Ռաբերհոզ (Rubberhose) հերքելի գաղնագրման (deniable encryption) համակարգը, որը մի գաղթնագրության հասկացության վերածումն է Լինուքսի ծրագրերի փաթեթի համար, նախագծված ռաբերհոզ գաղտնավերլուծության դեմ ճշմարտանման հերքելունակություն ապահովելու համար[35]. սկզբում նա դրան նախատեսել էր «որպես գործիք մարդու իրավունքների աշխատողների համար, ովքեր կարիք ունեին այդ ոլորտում զգայուն տվյալներ պաշտպանել»[36]։ Իր հեղինակած կամ համահեղինակած այլ ազատ ծրագրերից են Յուզնետի հիշապահեստային ծրագիրը՝ ԷնԷնԹիՓիՔեշը (NNTPCache)[37] և հրամանատողային փոխկապակցիչ (command-line interface) ցանցային որոնման շարժիչների համար՝ Սրֆրոն (Surfraw)։ 1999 թվականին Ասանժը գրանցեց leaks.org հասցեն. «Սակայն» ասում է նա, «այդ ժամանակ ես դրա հետ ոչինչ չարեցի»[38]։

Ասանժը ըստ զեկույցների հաճախել է վեց համալսարան[26]։ 2003 թ.-ից 2006 թվականը սովորել է ֆիզիկա և մաթեմատիկա Մելբուռնի համալսարանում[25]։ Սեփական կայքում նկարագրել է իր համալսարանը 2005 թվականի շուրջ Ավստրալիական ազգային ֆիզիկայի մրցությունում ներկայացնելը[25][39]։ Նա նաև փիլիսոփայություն և նյարդագիտություն (neuroscience) է սովորել[26]։

ՎիքիԼիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

ՎիքիԼիքսը հիմնադրվեց 2006 թ.-ին[25][40]։ Այդ տարի, Ասանժը երկու շարադրություն գրեց արտահայտելով ՎիքիԼիքսի փիլիսոփայությունը՝ «Ռեժիմի վարքագիծը արմատապես փոփոխելու համար, պետք է հստակ և համարձակ մտածենք, քանզի եթե որևէ բան ենք սովորել, այն է, որ ռեժիմները չեն ուզում փոխվել։ Մենք պետք է մեր նախնիներից անդին մտածենք և բացահայտենք այն տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք մեզ քաջալերում են գործել այնպիսի եղանակներով, որ մեր նախակարապետները չէին կարող»[41][42][43]։ Իր բլոգում նա գրեց, «ինչքան որ մի կազմակերպություն գաղտնի կամ անարդար է, այդքան արտահոսքերը իր ղեկավարության և պլանավորման խմբակի մոտ վախ կամ պարանոյա են առաջացնում»[41]։

Ասանժը ՎիքիԼիքսի ինն-հոգանոց խորհրդատուները խորհրդում է[44], և իր անունից ականավոր խոսնակ է լրատվամիջոցներում։ Դրանով հանդերձ, որ թերթերը նրան ՎիքիԼիքսի «ղեկավար»[45] կամ «հիմնադիր»[27] են կոչել, Ասանժն ասել է. «ես ինձ հիմնադիր չեմ կոչում».[46] նա իրեն ՎիքիԼիքսի գլխավոր խմբագիր է համարում[47], և ասել է, որ վերջնական խոսքն իրենն է կայքին ներկայացրած փաստաթղթերի քննելով հաստատման գործում[48]։

Կայքի համար աշխատող բոլոր մյուսների նման, Ասանժը չվճարվող կամավոր է[46][49][50][51][52]։ Ասանժն ասում է, որ ՎիքիԼիքսը ավելի դասակարգված փաստաթղթեր է հրատարակել քան աշխարհի ամբողջ ուրիշ մամուլը միասին վերցրած՝ «Դա ես չեմ ասում, որ նշեմ ինչքան մենք հաջողակ ենք, այլ, դա ցույց է տալիս մնացած լրատվամիջոցների վտանգավոր վիճակը։ Ինչպե՞ս է, որ հինգ հոգուց բաղկացած խումբը կարողացել է հանրությանը մատուցել ավելի թաքցրած տեղեկություն այդ մակարդակի, քան աշխարհի բոլոր մնացած մամուլը։ Ամոթալի է»[40]։

Ասանժի նկարագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասանժը լրագրության «թափանցիկ» և «գիտական» մոտեցման կողմակից է, ասելով, որ «դու չես կարող ֆիզիկայում որևէ հոդված հրատարակել առանց փորձնական ամբողջական տվյալների և արդյունքների. դա պիտի լրագրության ստանդարտը լինի»[53][54]։ 2006 թվականին, ՔաունտերՓանչը (CounterPunch) նրան «Ավստրալիայի ամենաանպատիվ նախկին համակարգչային հակեր» է անվանել[55]։

2019 թվականի ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 11-ին` նախագահ Լենին Մորենոյի տեսաուղերձից հետո[56], Էկվադորի իշխանությունները Ասանժին զրկեցին Մեծ Բրիտանիայում իրենց դեսպանատանը մնալու իրավունքից։ Էկվադորի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ, Ասանժը նաև զրկվել է էկվադորական քաղաքացիությունից[57]։ Դեսպանի հրավերով բրիտանական ոստիկանության աշխատակիցները մտան դեսպանատան տարածք Ասանժին ձերբակալելու համար[58]։ Ասանժը կալանքի տակ վերցվեց Լոնդոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքում, որտեղ և մնաց մինչև Վեստմինստերյան դատարանի առջև ներկայանալը ՝ դատարան չներկայանալու մեղադրանքով։ Ձերբակալությունը իրականացվեց դեռևս 2012 թվականի հունիսի 29-ի Վեստմինստերյան դատարանի տված օրդերով[59][60]։ Հենց այդ օրը մեղավոր ճանաչվեց գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու մեջ, դատավորը Ասանժին անվանեց «նարգիզ, որը չի կարող դուրս գալ սեփական եսասիրական շահերից»։ Նրան սպառնում է մինչև 12 ամսվա ազատազրկում։ Ասանժը նաև պետք է ներկայանա 2019 թվականի մայիսի 2-ին իր արտահանձման հարցով լսումներին, սակայն մինչև այդ նա մնալու է կալանքի տակ[61]։ Ձերբակալության հետքերով Ասանժին իր աջակցությունը հայտնեց ռեժիսոր Օլիվեր Սթոուն[62]։

Այդ ժամանակ հրապարակվեց, որ ԱՄՆ-ն Ասանժին մեղադրանք է առաջադրել համակարգչային տեղեկատվությանը ապօրինի մուտք գործելու նպատակով դավադրության մեջ` Ասանժը մեղադրվում է նրանում, որ փորձել է օգնել Բրեդլի Մենինգին գեներացնել գաղտնի տվյալների գաղտնաբառները։ Այդպիսի հանցագործությունների համար նախատեսվում է ազատազրկում մինչև 5 տարի[63]։ 2019 թվականի մայիսի 23-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Ասանժին մեղադրանք առաջադրեց ևս 17 կետերով։ Նրան մեղադրեցին նրանում, որ նա ստիպել է ամերիկական բանակի նախկին անալիտիկ Չելսի Մենինգին իրեն տրամադրել գաղտնի տվյալներ, ինչպես նաև հրապարակել է Իրաքի ու Աֆղանստանի ռազմական գործողությունների գաղտնի աղբյուրների անունները` «նրանց կյանքը դնելով վտանգի տակ»։ Մենինգից Ասանժը ստացել է Իրաքի վերաբերյալ 400 հազար հաշվետվություններով ու 90 հազար Աֆղանստանի վերբերյալ տվյալների բազա, 250 հազար Պետդեպարտամենտի հեռագիր ու ևս 800 անալիտական Գուանտանամոյի բանտարկյալների մասին գրառում[64]։ Ներկայումս Ասանժը գտնվում է Բելմարշի բանտում, 2019 թվականի մայիսի 1-ին Սաութվարքի դատարանի կողմից գրավով ազատ արձակվելու կարգը խախտելու համար դատապարտվեց 50 շաբաթվա ազատազրկման[65]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://www.smh.com.au/technology/technology-news/assange-wanted-by-us-for-espionage-offences-20101208-18ouj.html
  5. LIBRIS — 2013.
  6. https://www.forbes.com/sites/andygreenberg/2012/09/14/an-excerpt-from-this-machine-kills-secrets-the-education-of-julian-assange/#5cc13b20b585
  7. Julian Assange: Wikileaks founder gets married in Belmarsh prison — 2022.
  8. Julian Assange - Sam Adams Associates for Integrity in Intelligence
  9. Yoko Ono Lennon Presents 2013 Courage Award to Julian Assange (in absentia) in New York City – IMAGINE PEACE
  10. Sydney Peace Medal: Julian Assange | Sydney Peace Foundation
  11. Awards 2008 - Index on Censorship Index on Censorship
  12. Previous Winners
  13. https://www.die-anstifter.de/
  14. https://www.pressenza.com/fr/2020/07/cette-annee-le-prix-de-la-paix-de-stuttgart-est-decerne-a-julian-assange/
  15. http://www.guardian.co.uk/world/2011/may/11/julian-assange-australian-peace-prize-wikileaks
  16. http://www.walkleys.com/awards/walkley-winners-archive/
  17. https://www.journalisten.no/julian-assange-far-pris/591131
  18. https://www.meaa.org/news/new-assange-charges-pose-a-threat-to-press-freedom/
  19. 19,0 19,1 19,2 Greenberg, Andy. «An Interview With WikiLeaks' Julian Assange - Andy Greenberg - The Firewall - Forbes». Blogs.forbes.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  20. Harrell, Eben (2010 թ․ հուլիսի 27). «Interview: WikiLeaks' Assange Defends Site's Mission». TIME. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «Profile: Julian Assange, the man behind Wikileaks». The Sunday Times. UK. 2010 թ․ ապրիլի 11. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  22. John F. Burns and Alan Cowell (2010 թ․ դեկտեմբերի 1). «WikiLeaks Chief Is Put on Interpol List». nytimes.com. The New York Times.
  23. Interpol. «Wanted: Assange, Julian Paul». Interpol.int. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  24. «Wikileaks' Julian Assange | Mother says don't hunt down my son». Smh.com.au. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 Khatchadourian, Raffi (2010 թ․ հունիսի 7). «No Secrets: Julian Assange's Mission for Total Transparency». The New Yorker. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  26. 26,0 26,1 26,2 «PdF Conference 2010: Speakers». Personal Democracy Forum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  27. 27,0 27,1 Guilliatt, Richard (2009 թ․ մայիսի 30). «Rudd Government blacklist hacker monitors police». The Australian. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին. [lead-in to a longer article in that day's The Weekend Australian Magazine]
  28. Weinberger, Sharon (2010 թ․ ապրիլի 7). «Who Is Behind WikiLeaks?». AOL News. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  29. 29,0 29,1 Lagan, Bernard (2010 թ․ ապրիլի 10). «International man of mystery». The Sydney Morning Herald. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  30. 30,0 30,1 Amory, Edward Heathcoat (2010 թ․ հուլիսի 27). «Paranoid, anarchic... is WikiLeaks boss a force for good or chaos?». Daily Mail. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. In this limited application strobe is said to be faster and more flexible than ISS2.1 (an expensive, but verbose security checker by Christopher Klaus) or PingWare (also commercial, and even more expensive). See Strobe v1.01: Super Optimised TCP port surveyor
  32. «strobe-1.06: A super optimised TCP port surveyor». The Porting And Archive Centre for HP-UX. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  33. «list of PostgreSQL contributors». Postgresql.org. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  34. Dreyfus, Suelette (1997). Underground: Tales of Hacking, Madness and Obsession on the Electronic Frontier. ISBN 1-86330-595-5.
  35. Singel, Ryan (2008 թ․ հուլիսի 3). «Immune to Critics, Secret-Spilling Wikileaks Plans to Save Journalism ... and the World». Wired. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  36. Dreyfus, Suelette. «The Idiot Savants' Guide to Rubberhose». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  37. «NNTPCache: Authors». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  38. Barrowclough, Nikki (2010 թ․ մայիսի 22). «Keeper of secrets». The Age. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  39. Assagne, Julian (2006 թ․ հուլիսի 12). «The cream of Australian Physics». IQ.ORG. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. «A year before, also at ANU, I represented my university at the Australian National Physics Competition. At the prize ceremony, the head of ANU physics, motioned to us and said, 'You are the cream of Australian physics'.»
  40. 40,0 40,1 «The secret life of Wikileaks founder Julian Assange». The Sydney Morning Herald. 2010 թ․ մայիսի 22. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  41. 41,0 41,1 Andy Whelan and Sharon Churcher (2010 թ․ օգոստոսի 1). «FBI question WikiLeaks mother at Welsh home: Agents interrogate 'distressed' woman, then search her son's bedroom». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  42. Assange, Julian (2006 թ․ նոյեմբերի 10). «State and Terrorist Conspiracies» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  43. Assange, Julian (2006 թ․ դեկտեմբերի 3). «Conspiracy as Governance» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  44. «WikiLeaks:Advisory Board». Wikileaks. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  45. McGreal, Chris (2010 թ․ ապրիլի 5). «Wikileaks reveals video showing US air crew shooting down Iraqi civilians». guardian.co.uk. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  46. 46,0 46,1 Interview with Julian Assange, spokesperson of WikiLeaks: Leak-o-nomy: The Economy of WikiLeaks Արխիվացված 2010-05-24 Wayback Machine
  47. «Julian Assange: Why the World Needs WikiLeaks». TED Talks. 2010 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  48. Kushner, David (2010 թ․ ապրիլի 6). «Inside WikiLeaks' Leak Factory». Mother Jones. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  49. WikiLeaks:Advisory Board - Julian Assange, investigative journalist, programmer and activist Արխիվացված 2010-09-12 Wayback Machine (short biography on the Wikileaks home page)
  50. Harrell, Eben, (26 July 2010) 2-Min. Bio WikiLeaks Founder Julian Assange 26 July 2010 Արխիվացված 25 Օգոստոս 2013 Wayback Machine Time.
  51. Rumored Manhunt for Wikileaks Founder and Arrest of Alleged Leaker of Video Showing Iraq Killings - video report by Democracy Now!
  52. Adheesha Sarkar (2010 թ․ օգոստոսի 10). «The People'S Spy». Telegraphindia.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  53. «'A real free press for the first time in history': WikiLeaks editor speaks out in London». Blogs.journalism.co.uk. 2010 թ․ հուլիսի 12. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  54. «Julian Assange: the hacker who created WikiLeaks». Csmonitor.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  55. Julian Assange: The Anti-Nuclear WANK Worm. The Curious Origins of Political Hacktivism Արխիվացված 2008-04-19 Wayback Machine CounterPunch, 25 November/ 26 2006
  56. Президент Эквадора объяснил отзыв у Ассанжа права на убежище / РБК
  57. Эквадор лишил Ассанжа гражданства
  58. NBC News WikiLeaks founder Julian Assange arrested by police in London
  59. «Arrest update — SW1 News Apr 11, 2019 10:33». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  60. Ассанжа арестовали в Лондоне
  61. Police arrest Julian Assange at Ecuadorian Embassy in London By Emily Dixon, Lauren Said-Moorhouse, Claudia Rebaza and Rob Picheta, CNN
  62. «Оливер Стоун считает, что Ассанж действовал на благо всего человечества». ТАСС. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  63. Sullivan, Eileen; Pérez-Peña, Richard (2019 թ․ ապրիլի 11). «Julian Assange Charged by U.S. With Conspiracy to Hack a Government Computer». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  64. «WikiLeaks Founder Julian Assange Charged in 18-Count Superseding Indictment» (անգլերեն). www.justice.gov. 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  65. «Julian Assange jailed over bail breach». BBC News. 2019 թ․ մայիսի 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջուլիան Ասանժ հոդվածին