Բակո Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Բակո Սահակյան
Բակո Սահակի Սահակյան
Բակո.jpg
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 3-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ հուլիսի 19, 2007
Կուսակցություն՝ Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Ծննդյան օր՝ օգոստոսի 30, 1960 (1960-08-30) (52 տարեկան)
Ծննդավայր՝ Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ

Սահակյան Բակո Սահակի (ծն.՝ Օգոստոսի 30, 1960, Ստեփանակերտ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ 2007 թվակաի հուլիսի 19-ից, գեներալ-գնդապետ:

Կենսագրություն [խմբագրել]

Բակո Սահակյանը ծնվել է 1960 թ. Օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որը Ղառաբաղի ինքնավար շրջանի մայրաքաղաքն էր։ 1990 թ. մտել է ԼՂՀ ԻՇ պաշտպանական ուժերի շարքերը։

  • 1977 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
  • 1978—1980 թթ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում:
  • 1981թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ:
  • 1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր:
  • 1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ:
  • 1987—1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար:
  • 1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման ակտիվիստներից մեկը:
  • 1990 թ. մտնում է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շարքերը:
  • 1992—1993 թթ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ:
  • 1993—1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ:
  • 1995—1996 թթ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ:
  • 1996—1997 թթ ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ:
  • 1997—1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական:
  • 1999—2001 թթ ԼՂՀ Ներքին գործերի նախարար:
  • 2001—2007 թթ ԼՂՀ Ազգային անվտագության ծառայության նախարար:
  • 2007 թ. հուլիսի 19-ին ընտրվում է ԼՂՀ նախագահ, նախնական տվյալներով հավաքելով 57,8 հազ. ընտրողների ձայն (85,4 %):

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Քաղաքական գործունեություն [խմբագրել]

2001–ից զբաղեցրել է ԼՂՀ Ազգային Անվտանգության պետական տեսչության պետի պաշտոնը։

Արտաքին հղումներ [խմբագրել]