Գեորգի Կուտոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կուտոյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1981(1981-09-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2020(2020-01-17) (38 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունփաստաբան

Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30, 1981(1981-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2020(2020-01-17), Երևան, Հայաստան), հայ իրավաբան, Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2010 թվականներ - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ
  • 2005-2006 թվականներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ
  • 2006-2007 թվականներ - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական
  • 2008-2010 թվականներ - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու
  • 2010-2011 թվականներ - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ
  • 2011 թվականին Հայաստանի Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Նախագահի օգնական
  • 2011-2014 թվականներ - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ
  • 2011 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[3]
  • 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[4]
  • 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Նախագահի օգնականի պաշտոնից[5]
  • 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ[6]։
  • 2016 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[7]
  • 2016 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն[8]
  • 2018 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով[9][10][11]։ Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով[12]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  2. «Scholarships Awarded». Cambridgetrust.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  3. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի ՆՀ-66-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
  5. Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. 8,0 8,1 «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  9. «Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին».
  10. «Բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով (ֆոտո)».
  11. «Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով».
  12. «Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով».
  13. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Նախորդող
Գորիկ Հակոբյան
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գեորգի Կուտոյան

12 փետրվարի 2016 թ. - 10 մայիսի 2018 թ.
Հաջորդող
Արթուր Վանեցյան