Սամվել Սաֆարյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Սաֆարյան
Ծնվել էհունիսի 9 (22), 1902[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 9, 1969(1969-01-09)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
Սամվել Սաֆարյան Վիքիդարանում
 Samvel Safarian Վիքիպահեստում

Սամվել Առաքելի Սաֆարյան (հունիսի 9 (22), 1902[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 9, 1969(1969-01-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս (1950

Ճարտարապետ Լիա Սաֆարյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։

Աշխատակցել Է Ալեքսանդր Թամանյանին։ 1930 թվականից աշխատել է «Երգիպրոգոր» նախագծային ինստիտուտում, 1938-1941 թվականներին՝ Երքաղխորհրդի ճարտարապետության արվեստանոցի վարիչ, 1955-1969 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար։ 1931 թվականից՝ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս (պրոֆեսոր՝ 1944 թվականից)։ 1941-1949 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆարյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

Սաֆարյանի գործերին բնորոշ են ճարտարապետական մտահղացման, հատակագծման ռացիոնալությունն ու հստակությունը, գործառնատեխնոլոգիական, կառուցվածքային և ծավալատարածական, գեղագիտական խնդիրների սերտ համադրումը, երկաթբետոնե կմախքի և քարի կիրառման ազգային ձևերի ներդաշնակման ձգտումը, ճարտարապետական օրգանիզմի ներքին և արտաքին դրսևորումների միասնությունը։

1951-1959 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Сафарян Самвел Аракелович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.