Սերգեյ Մերկուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մերկուրով
Sergei merkurov.jpg
1981 թ. դրոշմանիշ
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սերգեյ Դմիտրիի Մերկուրով
Ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 26
Ծննդավայր Գյումրի
Մահացել է 1952 թ. հունիսի 8
Ազգություն Հայաստան Հայաստան
Ժանր(եր) քանդակագործություն
Գործունեություն քանդակագործ
Պորտալ Portal.svg Արվեստ


Սերգեյ Դմիտրիի Մերկուրով (ռուս.՝ Серге́й Дми́триевич Мерку́ров, 1881 թ. հոկտեմբերի 26 - 1952 թ. հունիսի 8), հունահայ նշանավոր քանդակագործ[1], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս և Պուշկինի անվան արվեստի թանգարանի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Գյումրիում։ Գեորգի Գյուրջիևի զարմիկն է։ [2] Սովորել է Կիևի պոլիտեխնիկ ինստիտուտում, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։ Ուսումը շարունակել է Շվեյցարիայում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Փարիզում եղել է Օգյուստ Ռոդենի աշակերտը։ 1907 թ. վերադարձել է Հայաստան՝ Խրիմյան Հայրիկի հետմահու դիմակը ստեղծելու նպատակով։ Հետագայում ապրել է Թիֆլիսում, Յալթայում, Մոսկվայում։ Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի (1931) հեղինակն է,[3] Լենինի ու Ստալինի մի շարք բարձրարվեստ հուշարձանների (այդ թվում՝ Երևանում) հեղինակ է։ Մոսկվայում տեղադրված Տոլստոյի, Տիմիրյազևի, Բուրդենկոյի և այլ արձանների հեղինակն է։

Մերկուրովը ժամանակակից ակադեմիական ոճի երևելի ներկայացուցիչ է։ Եղել է ազատախոհ անձնավորություն, ծանոթ է եղել Լենինի և ժամանակի շատ այլ նշանավոր գործիչների հետ։

1984 թ. Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ։ Այնտեղ են պահվում Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Rosenberg, Suzanne (1991)։ A Soviet odyssey։ Toronto: Penguin, 55։ ISBN 9780140129274։ 
  2. Grossman, Vasily (2013)։ An Armenian Sketchbook։ New York Review of Books, 127։ ISBN 9781590176351։ 
  3. Ստեփան Շահումյանի արձանը

Հղումներ[խմբագրել]