Առնո Բաբաջանյան
| Առնո Բաբաջանյան | |
|---|---|
հայ կոմպոզիտոր, դաշնակահար |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հունվար 22, 1921 |
| Ծննդավայր՝ | Երևան, ԽՍՀՄ |
| Վախճանի օր՝ | նոյեմբեր 11, 1983 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921 - նոյեմբերի 11, 1983) - հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ:
[խմբագրել] Կենսագրություն
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին:
[[Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:]]
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին _______________________________________________________________________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________________________________________________________________
[խմբագրել] Ստեղծագործություն
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ:
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն:
[խմբագրել] Աղբյուրներ
- Առնո Բաբաջանյան
- Թերթ․ամ - Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
- Առնո Բաբաջանյան(անգլ.)
- Առնո Բաբաջանյանին նվիրված էջ, Արա Բաբաջանյանի պաշտոնական կայքից(ռուս.)
