Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական2014, հոկտեմբերի 12
Հիմնական ամսաթվերը2014
Ներկա վիճակգործող
ՃարտարապետԱլբերտ Սոխիկյան
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված2014
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Church, Nor Nork Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան այգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան-հուշահամալիրի հարևանությամբ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանը 2014 թվականի հոկտեմբերի 12-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել են եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Սուրբ Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ է կատարվել երիցատանը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան-հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։

Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին։ Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները։ Հուշահամալիրի տարածքն ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը՝ զարդաքանդակներով։ Այստեղ կան շուրջ երեսուն հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր Նորք, առաջին զանգված, Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.