Աբովյան փողոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան
Paris street enseigne top.gif
Paris enseigne tl.gif
Paris enseigne tr.gif
Աբովյան փողոց
Համայնք(ներ) Կենտրոն
Սկիզբ Աբովյան պուրակ
Ավարտ Հանրապետության հրապարակ (Երևան)
Երկարություն 1.600 մ
Լայնություն մ
Հիմնված է 1869
Ստացել է անունը 1991
Abovyan street.jpg
Աբովյան փողոցը ձմռանը
Paris enseigne bl.gif
Paris enseigne br.gif

Աբովյան փողոց, փողոց Երևանի Կենտրոնում[1]։

Պատմություն[խմբագրել]

Փողոցը 1869 թվականին ի պատիվ Երևանի 1864-ից 1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի կոչվեց Աստաֆևսակայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական Աստաֆյան տարբերակով։ Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էին Աստաֆյան փողոցը, իսկ «Պլանի գլուխ» ասելով հասկանում էին և միչև այժմ էլ այդպես են ենթադրվում փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։

Անվանման ծագում[խմբագրել]

Նախկինում փողոցը կոչվել Ամրոցային, ապա Աստաֆյան։ Փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Ավետիքի Աբովյանի անվամբ։

Շենքեր և կառույցներ[խմբագրել]

Ավետիք Իսահակյանի արձանը Աբովյան փողոցում

Փողոցի սկզբնամասի շենքի պատին Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ հարթաքանդակն է փակցված։

1933 թվականին ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակում (Կինո Մոսկվային կից) բացվեց Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը՝ որը դեռևս 1913 թվականին Փարիզում պատրաստել էր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը։

Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա “Մոսկվա” կինոթատրոնի տեղում, (այն քանդվեց 1933 թվականին), իսկ երկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում։

Փողոցի 27 շենքում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Դիմացը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն է, Ավետիք Իսահակյանի հուշարձանը։ Փողոցի աստղադիտարանի առջև կանգնեցվել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը։ Այստեղ հուշաքար է տեղադրված «Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանում նահատակված հունգարական ռազմագերիների և Հունգարիայում զոհված հայ մարտիկների» (2004 թվականի օգոստոսի 28)։ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (թիվ 9 շենքը) նույնպես գտնվում են Աբովյան փողոցում։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, «Երևան» հյուրանոցը, Վլադմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամը, հյուրանոց «Ավիատրանս»-ը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, «Արարատ» ռեստորանը։ Աբովյան փողոցի շենքերում (հյուրանոցներ) տարբեր ժամանակներում բնակվել և ամրացված են հուշաքարեր՝

  • 1960-2003 թթ. - թիվ 27 շենքում ապրել է մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը։
  • 1956-1971 թթ. - թիվ 39 շենքում ապրել է պրոֆեսոր Զաքարիե Բալագոզյանը։
  • 1954-1981 թթ. - թիվ 37 շենքում ապրել է գիտության վաստակավոր գործչ Հենրի Գաբրիելյանը։
  • 1951-1985 թթ. - թիվ 37 շենքում ապրել է ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գեդեոն Հայրապետի Միքայելյանը։
  • 1959-1971 թթ. - թիվ 37 շենքում ապրել է կինոռեժիսոր Ամասիա Մարտիրոսի Մարտիրոսյանը։
  • 1936-1977 թթ. - թիվ 37 շենքում ապրել է Գյուտ Միքայելի Կուզնեցովը։
  • Թիվ 33 շենքում ապրել է կուսակցական, պրոֆմիութենական գործիչ, հին բոլշևիկ Դարբինյանը։
  • 1936-2009 թթ. - թիվ 33 շենքում ապրել է վաստակավոր արտիստ, Իլյա Հմայակի Մինասյանը։
  • 1967-1996 թթ. - թիվ 31 շենքում ապրել է փիլիսոփա, լեզվաբան, ակադեմիկոս Էդվարդ Աղայանը։
  • 1930-1940 թթ. - թիվ 42 շենքում ապրել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչչ Ստեփան Աղաջանյանը (1863-1940)։
  • 1956-1984 թթ. - թիվ 42 շենքում ապրել է Սարգիս Սողոմոնյանը։
  • 1956-1984 թթ. - թիվ 36 շենքում ապրել է ԽՍՀՄ հերոս գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը։
  • 1927-2003 թթ. - թիվ 23 շենքում ապրել է ճարտարապետ Հովհաննես Խեչանյանը։
  • 1946-1982 թթ. - թիվ 22 շենքում ապրել է ականավոր պետական գործիչ, Հայաստանի կապի նախարար Թադևոս Մինասյանը։
  • 1954-2002 թթ. - թիվ 32 շենքում ապրել է ակադեմիկոս Վահան Ղազարյանը։
  • 1934-1952 թթ. - թիվ 32 շենքում ապրել է պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը։
  • 1934-1948 թթ. - թիվ 32 շենքում ապրել է պրոֆեսոր Համբարձում Քեչեկը։
  • 1938-1987 թթ. - թիվ 32 շենքում ապրել է ժողովրդական նկարիչ Սեդրակ Առաքելյանը։
  • 1936-1957 թթ. - թիվ 32 շենքում ապրել է լեզվաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափլանյանը։
  • 1935-2000 թթ. - թիվ 32 շենքում ապրել է երգահան Ծովակ Համբարձումյանը։
  • 1936-1991 թթ. - թիվ 32 շենքում ապրել է արվեստաբան, Հայաստանի պատկերասրահի ստեղծող Ռուբեն Դրամբյանը։
  • Թիվ 20 շենքում ապրել է Մետաքսյա Սիմոնյանը։
  • Թիվ 3 շենքում եղել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության, մշակութային կապի հայկական ընկերությունը (նախկին)։
  • 1930-1936 թթ. - թիվ 8 շենքում ապրել է հայկոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։
  • Թիվ 8 շենքում տեղավորված է Հենրիկ Իգիթյանի կազմակերպած Հայաստանի մանկական ստեղծագործական թանգարանը, «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ցուցահանդեսը։ 1970 թվականին թիվ 13 շենքում բացված մանկական պատկերասրահը, առաջինն աշխարհում, այն 1976-ին վերածվեց մանկական ստեղծագործության թանգարանի, ապա՝ գեղագիտության ազգային կետնրոնի։
  • 1897-1963 թթ. - թիվ 40 շենքում ապրել է Խեչումյանների ընտանիքը։

Տրանսպորտ[խմբագրել]

1906-1918 թվականներին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, իսկ 1933 թվականից քաղաքի առաջին տրամվայը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սերգեյ Ավագյան // Երևանի փողոցները // Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2010. — 271. — 271. — 271 էջ. — 300 հատ.