Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի (Երևան)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Արարատյան |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Երևան |
| Թաղամաս | Կենտրոն համայնք |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1694 թ |
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանում:
Պատմություն [խմբագրել]
Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ - դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում: Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել: Այստեղ հիմնվել է անապատ և վանական դպրոց: Վանքը կառուցվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635 թթ), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել. 1679 թ երկրաշարժի ժամանակ կործանվել է: Այժմյան Ս. Զորավոր եկեղեցին կառուցվել է նույն տեղում 1693 թ` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ: 1793 թ արձանագրության մեջ նշված է, որ Ս. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք: Խորհրդային տարիներին, տարբեր նպատակների ծառայելուց հետո, Ս. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին և սկսել է գործել: Մայր Աթոռի հովանավորությամբ 1974-78 թթ եկեղեցին հիմնանորոգվել է, հատակը` մարմարապատվել, երգչախմբի համար կառուցվել է վերնատուն ու երիցատան նոր շենք: Նորոգվել է նաև Ս. Անանիայի մատուռը: