Հաղթանակի կամուրջ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի կամուրջ
Հաղթանակի կամուրջը Սբ. Սարգիս եկեղեցու մոտից
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Տեսակկամուրջ
Նյութքար
Հատում էՀրազդան
ՃարտարապետԱրտաշես Մամիջանյան
Ա. Ասատրյան
ՃարտարագետՍիմոն Հովնանյան
Երկարություն200 մ
Լայնություն25 մ
Բարձրություն34 մ
Բացման տարեթիվ1945
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Հաղթանակի կամուրջ, կամուրջ Երևանում, Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ կամրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/85
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակի կամուրջ (Երևան)» հոդվածին։