Հարանց անապատ
Հարանց անապատ (կամ Սյունյաց Մեծ անապատ), ճարտարապետական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հալիձոր գավառի մոտ, Որոտան գետի աջ ափին։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Հիմնադրվել է 1608-13-ին։
[խմբագրել] Ճարտարապետություն
Համալիրի այժմյան կազմում են արևմուտքից գավիթ-սրահով և հյուսիսից կից երկու սենյակներով եկեղեցին (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ)․ թաղակապ, ձգված համաչափություններով սեղանատունը և պարիսպների մնացորդները, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախկին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել իջել է այժմյան տեղը։ Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ անապատը։ XVIII դ․ սկզբին Հարանց անապատը վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթևի վանքի առաջնորդները։ Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար․ այստեղից են եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։
[խմբագրել] Գրականություն
- Հասրաթյան Մ․, Սյունիքի XVII_XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։
[խմբագրել] Տես նաև
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |