Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց, կրթահամալիր
Հիմնադրված է1989
Անվանված էՄխիթար Սեբաստացի
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքmskh.am

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և այլընտրանքային կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Կրթական ծրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական և նախագծային աշխատանքը։ ՏՏ-ն և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV-ներ, ռադիոներ, ամսագրեր և այլն։ Սովորողները ունենում են ընտրությամբ գործունեություն, անցնում են օտար լեզուներ, արհեստներ և սպորտաձևեր։

Մասնաճյուղ ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաճյուղ-լրացուցիչ կրթության դպրոցներ և ուսումնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտության և պարի դպրոց
  • Դպրոց բնության գրկում (նախաբանակային պատրաստության ճամբար)
  • Բնասերի դպրոց (Սեբաստացի ագարակ)
  • Գեղարվեստի դպրոց
  • Կենտրոն (Սեբաստացի մոլ)
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մանկավարժական աջակցության
  • Հայրենագիտական-արշավախմբային կայան
  • Հրատարակչություն
  • Մեդիագրադարան
  • Mskh.am
  • Մարզադպրոց
  • Շախմատի դպրոց

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]