Ռեդիսոն Բլու Հոթել Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեդիսոն Բլու Հոթել Երևան
Radisson Blu Hotel, Yerevan
Տեսակհյուրանոց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱզատության պողոտայի 2/2
ՓողոցԱզատության պողոտա
Հարկեր8
ՍպասարկողRadisson Hotels?
Հիմնադրված է2005
Բացված2005
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ռեդիսոն Բլու Հոթել Երևան (անգլ.՝ Radisson Blu Hotel, Yerevan), «Կարլսոն Ռեզիդոր» ընկերության «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային ցանցին պատկանող 5 աստղանի հյուրանոց Երևանում[1]։ Ի սկզբանե հյուրանոցը բացվել է 2005 թվականին որպես «Գոլդեն Փելես Երևան» հյուրանոց։ 2014-2016 թվականներին հյուրանոցն ընդլայնվել և բարեկարգվել է։ Վերաբացվել է 2016 թվականի հուլիսին որպես «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան»[2]։

Հյուրանոցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի 2/2 հասցեում[3], Հաղթանակ զբոսայգու տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի շենքը 2008 թվականին, նախքան բարեփոխումները

2005 թվականի մայիսի 31-ին Երևանի Հաղթանակ զբոսայգու տարածքում բացվել է «Գոլդեն Փելես Հոթել Երևանը»[4]։ Հյուրանոցի կառուցման ընթացքում տարածքում կտրվեցին հազարավոր ծառեր։ Հյուրանոցի բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բացման պահին հյուրանոցն ունեցել է 66 հյուրասենյակ։

2014 թվականին հյուրանոցը ժամանակավորապես փակվել է վերակառուցման և ընդլայնման համար։ 2016 թվականի հուլիսի 12-ին բարեկարգված հյուրանոցը բացվել է «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան» անվան ներքո։ Հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[5]՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ[6]։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցն ունի 142 սենյակ, այդ թվում՝ 19-ը բարձրակարգ համարներ են (այդ թվում՝ թագավորական, նախագահական սենյակներ)[7], 6-ը համաժողովի սրահներ, ռեստորաններ և բարեր։

Հյուրանոցում գործում է 1000 քմ տարածք զբաղեցնող «Տեռա-ՍՊԱ» համալիրը, որն ներառում է սպա-խնամքի 7 խցիկ, չոր սաունա, թուրքական բաղնիք, ֆիթնես կենտրոն և թենիսի կորտ։ Կենտրոնի տարածքում գործում է նաև 25 մ երկարությամբ փակ լողավազան, որը Երևանի հյուրանոցային լողավազաններից ամենամեծն է։

Հյուրանոցի ձեղնահարկի «ԱդԱստրա» բացօթյա ռեստորանն առաջարկում է տարբեր խոհանոցների խորտիկներ, միջազգային խոհանոց, հատկապես գրիլ-բարում պատրաստված սթեյքեր։ Ռեստորանից բացվում է Երևանի և Արարատ լեռան հրաշալի տեսարաններից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանում առաջին 5 աստղանի հյուրանոց Ռեդիսսոն Բլու Հոթել Երևանը բացեց դռները». armenpress.am. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  2. «Երևանում բացվեց Radisson Blu հյուրանոցը՝ 142 սենյակներով, այդ թվում արքայական և նախագահական համարներով (լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  3. Ռեդիսոն Բլու Հոթել Երևան(չաշխատող հղում)
  4. ԸՆՏԱՆԵԿԱՆ «ԳՈԼԴԵՆ ՊԱԼԱՍ»
  5. «Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  6. Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը
  7. Rooms and facilities at the Radisson Blu Hotel, Yerevan

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]