Ֆիզմաթ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզմաթ դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1965
Անվանված էԱրտաշես Շահինյան
ՏնօրենՀայկազ Նավասարդյան
Դասարաններ7-ից 12-րդ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք
Կայքphysmath.am

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, հանրության մոտ հայտնի է որպես Ֆիզմաթ դպրոց, Երևանի պետական համալսարանին առընթեր հատուկ դպրոց՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ[1]։ Հիմնադրվել է 1965 թվականին Արտաշես Շահինյանի նախաձեռնությամբ և ՀՍՍՀ կառավարության որոշմամբ, որի նպատակն էր Հայաստանի տարբեր շրջանների և նրա սահմաններից դուրս հայաշատ վայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում[2]։ Ֆիզմաթ դպրոցի ներկայիս տնօրենն է Արման Սարգսյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Շահինյանի կիսանդրին դպրոցի բակում
Հայկարամ Չիլինգարյան

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Դպրոցը, լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը։ Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ 1994 թվականին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գիտությունը և կրթությունը մղվել էին հետին պլան, ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել Երևանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով։ Այս տարիների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով մարզերի ուսուցիչների։ Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, պրոֆեսոր Հ. Երիցյանը, ֆիզմաթներ Ֆ. Մելիք-Ադամյանը, Ա. Վաղարշակյանը, Օ. Միքայելյանը, Էյլեր Յուզբաշյանը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ. Մարտիրոսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի։ Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում։ Այս դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները։ Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և օտար լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ունի հարուստ նյութատեխնիկական բազա։ Այբ կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացվել են քիմիայի և Բենհուր Փախչանյանի անվան ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ։ Ինֆորմատիկա առարկայի դասերն ընթանում են 20 համակարգիչներով հագեցած 2 կաբինետներում, որոնք ապահովված են ինտերնետ կապով։ Դպրոց կենտրոնում տեղադրված է սենսորային գրատախտակ, որի հնարավորությունների շնորհիվ տարբեր առարկաներից անցկացվում են էլեկտրոնային տարբերակով դասընթացներ։ Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ոչ միայն մտավոր գործունեությունը այլ նաև նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման խնդիրներին։ Թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտն օգնում են իրականացնելու վերոհիշյալ ծրագրերը։ Դպրոցում գործում է նաև հոգեբանական կաբինետը։ Դպրոցն ունի գեղարվեստական և մասնագիտական հարուստ գրադարան, հանրակացարանային մասնաշենք, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, որտեղ հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-խաղեր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է ներդնում դպրոցի գեղագիտական կենտրոնը։ Տնօրինության, դպրոցի բոլոր ամբիոնների, մեթոդ միավորումների, լաբորատորիաների և կաբինետների, գրադարանի, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության կենտրոնի, մանկավարժական ողջ կոլեկտիվի մշտական աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Դպրոցի տնօրենները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://wikimapia.org/4169099/PhysMath-school
  2. ԼՈՒՅՍԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ Հեղինակներ՝ Հ.Նավասարդյան, Գ.Ներսիսյան, Գ.Թամարյան